Ռազմական լրագրող Յուրի Կոտենոկը երրորդ անգամ է վիրահատվել Երեւանում
Ղարաբաղում վիրավորված ռուս ռազմական լրագրող Յուրի Կոտենոկը երրորդ անգամ է վիրահատվել Երեւանում, այս մասին նա գրառում է կատարել իր տելեգրամյան էջում։ «Քույրեր եւ եղբայրներ, զեկուցում եմ․ այսօր առավոտյան «Էրեբունի» ԲԿ-ում ինձ երրորդ անգամ վիրահատեցին։ Վիրահատությունն անցկացրեց Արմեն Հովհաննիսյանի բուժբրիգադը։ Նա լավագույն նյարդավիրաբույժներից է Հայաստանում։ Վիրահատությունը անցել է բարեհաջող։ Մեծ երախտագիտությունս եմ հայտնում «Էրեբունի» ԲԿ-ին։ Պրոֆեսիոնալիզմ, կարեկցանք, բարություն։ Հատկություններ, որ հատուկ են այս հիանալի մարդկանց։ Փառք Աստծուն ամեն ինչի համար»։