«Կներեք, Ձեզ որ հավատում էինք»․ Սարիկ Անդրեասյանի բաց նամակը Վլադիմիր Պուտինին

Ռուսաստանցի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը պատերազմի առաջին իսկ օրվանից Արցախում է՝ մեծագույն ցավ ապրելով հայ ժողովրդի տառապանքների համար։ Սարիկ Անդրեասյանը այսօր հանդես է եկել Վլադիմիր Պուտինին ուղղված բաց նամակով։
«1988 -ին ընտանիքս՝ հայրս, մայրս ու ես, հարկադրված էինք հեռանալ Հայաստանից։ Ավագ եղբայրներս մնացին տատիս ու պապիս հետ՝ հուսով, որ բնակության նոր տեղում ոտքի կկանգնենք ու իրենց էլ կտանենք։ 1992-ին միացան մեզ։
Տարիներ անց բնակությանս վայրը փոխելու տարբեր պատճառների էի վկայակոչում։ Բայց ճշմարտությունը պարզ էր ու հասարակ։ Բոլորս ահավոր սոված էինք ու մրսած՝ մնալով առանց կենտրոնական ջեռուցման, գազի, տաք ջրի ու սննդի։ Մի անգամ ավագ եղբայրս գնացել էր դպրոց և ուսուցիչը նրան հարցրել էր, թե մեր տանը կա՞ ուտելիք։ Եղբայրս ասել էր, որ կա։ Ուսուցիչը խնդրել էր, որ հետը դպրոց մի քիչ ուտելիք տանի, եթե, իհարկե, ծնողներս թույլ տան։ Տատս սկզբում դեմ էր եղել, բայց հայրս պնդել էր, որ եղբայր ուտելիք հասցնի ուսուցչին, և երբ հաջորդ օրը նա դպրոցում կերակրել էր իր ուսուցչին, վերջինս լաց է եղել․ երջանկությունից ու երևի թե նվաստացումից։ Այսպես ապրում էր ոչ միայն եղբորս ուսուցիչը, այդպես ապրում էր ողջ երկիրը։
Եվ ամեն մի հայ ահռելի ջանքեր է ներդրել, որպեսզի մեր Հայրենիքը նոր կյանք սկսի ու չվերադառնա այն սարսափին, որի միջով անցել են մեր տատիկներն ու պապիկները, ծնողներն ու մենք։ Երբ պատերազմից հետո մեզ գազ տվեցին, տատս արտասվում էր, քանի որ այն նրա համար արդեն վաղուց մոռացված մի բան էր։ Այս իրավիճակում մենք հայտնվեցինք բազում պատճառներով․ տնտեսական, աշխարհագրական, շրջապատված մնալով մեզ ատող պետություններով, որոնց հետարքրությունները երբևէ չէին կարող լինել մերը և որոնց մենք երբևէ չէինք կարող ենթարկվել։ Մեր մեծերը միշտ ասում էին, որ քանի դեռ մեզ հետ Ռուսաստանն է, մեզ չեն վնասի։ Ինքս ողջ կյանքս ապրել եմ ռուս մարդու նկատմամբ ունեցած սիրով և ինձ համարել եմ ոչ միայն հայկական, այլև ռուսական մշակույթի մաս։ Երբ տեղափոխեցի Ռուսաստան և սկսեցի սովորել ռեժիսորի անշնորհակալ գործը, Դուք արդեն ՌԴ նախագահ էիք, Վլադիմիր Վլադիմիրի։ Ռուսաստան տեղափոխվել եմ Պուտինի օրոք, ուսանել Պուտինի օրոք, աղքատ եղել Պուտինի օրոք ու հաջողությունների հասել Պուտինի օրոք։ Իմ բոլոր թռիչքներն ու անկումները, ուրախությունն ու ցավերը ևս եղել են Պուտինի օրոք։ Միշտ աջակցել եմ իմ նախագահին ու համոզված եղել նրա արդարամտության, ազնվության ու անաչառության մեջ անգամ այն պարագայում, երբ շուրջբոլորս դա հերքող մարդիկ ու փաստեր էին։ Բայց այսօր կուզեի ասել, Վլադիմիր Վլադիմիրի, որ Արցախում կատարվողի նկատմամբ անտարբերությամբ Դուք այսօր դավաճանում եք ինձ։ Այդկերպ՝ դավաճանում եք իմ նախապապերին ու Հայրենական մեծ պատերազմի ժամանակ իրենց կյանքերը զոհած 600 հազար հայերին, Սովետական միության այն մարշալներին, որոնց տվել են Հայաստանն ու Արցախը, այն կոմպոզիտորներին, քաղաքական գործիչներին, գրողներին, մարզիկներին, ռեժիսորներին, դերասաններին և շատ այլ վառ անհատականությունների, որոնք ապրել և ապրում են և իրենց կյանքերը տվել ու տալիս են Ռուսաստանի համար։
Ռուսաստանում բնակվող 3 միլիոն հայերը հավատում են, որ Հայաստանը փոխանակման մանրադրամի չեք վերածի։ Այնպես, ինչպես ժամանակին դա արեց Վլադիմիր Իլյիչը։ Հարյուրավոր տարիներ անց, երբ երկրագնդի երեսից վերանա վերջին քրիստոնյան, հուսով եմ՝ իշխանության կրողները կգիտակցեն, որ դրվածքը, ավանդույթներն ու սերը, որոնցով շնորհված էին մեր ժողովուրդները, առավել կարևոր էին, քան փողն ու նավթը։ Կներեք, որ Ձեզ հավատում էինք։ Շնորհակալություն,


Ձեր՝ Սարիկ Անդրեասյան»։

դիտվել է 1914 անգամ
Լրահոս
Արցախի անկախությունը Ֆրանսիան չի ճանաչել. Արմեն Աշոտյան Նոր հանցավոր գործարքի հոտ է զգացվում Արցախի թիկունքում ՀՀ-ի հետ կապված հարցերը, այլեւս, քննարկվում և լուծվում են առանց Հայաստանի մասնակցության.Գոհար Մելոյան Դատավոր Ֆարխոյանը վերջացած մարդ է, որովհետև դավաճան Նիկոլի քաղաքական հրահանգները դակելով՝ նպաստել է հայրենիքի հանձնմանը․ Բաբկեն Հարությունյան Խոսնակ Մանեն պետք է կատարեր «Դավաճաններ» իշխանական խմբավորման պարագլխի հանձնարարությունը ու պետք է շեղեր հանրության ուշադրությունը Ադրբեջանցի զինվորները Նիկոլ Փաշինյանի պատվին տորթ են պատրաստել. video ԿԽՄԿ-ն հերքում է գերիների փոխանակման մասին լուրը Ֆրանսիայի Սենատը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման բանաձեւ ընդունեց Ռուսաստանի հայերի միությունը` ի դեմս նախագահ Արա Աբրահամյանի, պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ԱԳՆ-ն` Աննա Հակոբյանի PR գրասենյա՞կ. Լուսանկար «Մարտունի քաղաքը 70-80 տոկոսի չափով վնասված է՝ շենքեր, դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի տուն, այսինքն՝ ամեն ինչ վնասված է». Քաղաքապետ Փաշինյանը տեսել է, որ Պուտինը նստում է «ՍՈՒ 30» ինքնաթիռը, ուզեցել է ինքն էլ նստի. Բագրատյան Կոտայքի մարզպետ կնշանակվի Մեսրոպ Մեսրոպյանը Արա Սաղաթելյանը` ՀՔԾ հրավիրվելու պատճառների մասին Սխալ է պատկերացումը, թե խաղաղապահները Ղարաբաղում ընդլայնվում են․ Պեսկով Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը կդառնան Ղարաբաղում խաղաղության երաշխավորները. Էրդողան Ֆրանսիայի Սենատում սկսել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման նախաձեռնության քննարկումը Ինչո՞ւ զոհերի ցուցակները չեն հրապարակվում․ պարզաբանում են ՊՆ-ից «Անիրավ դատավոր». Կարեն Ֆարխոյան ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռազմական դրությունը վերացնելու մասին հարցին Իսկ վաղը պատերազմ էր-2. ինչպես կորցնել դաշնակիցներին, ձեռք չբերել նորերին ու մնալ մենակ Լավ է, որ կարանք Թրյուդոյի հետ նասկի հագնենք՝ եռագույնի գույներով, բայց. Բագրատյան Վերաբնակեցում ահաբեկիչներով օպերացիան փորձարկվում է «Ինչպես առանց ցնցումների ազատել երկիրը պարտության սիմվոլ վարչապետից». Էդմոն Մարուքյան Վաղարշակ Հարությունյանի քիթն Արցախյան պատերազմի տարիներին վառոդի հոտ չի առել․ Հրանտ Բագրատյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Տեսակամուրջ. «Ե՞րբ ԵԱՏՄ անդամ երկրները կհաղթահարեն ճգնաժամը» Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12: 00-ին, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կանցկացվի Մոսկվա - Երևան - Մինսկ - Բիշքեկ - Նուր-Սուլթան տեսակամուրջ։ Թեման՝ «ԵԱՏՄ երկրների տնտեսությունները 2021 թ. - կանխատեսում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի համար»: Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն հոկտեմբերի 27-ից արցախյան պատերազմում գտնվող մասնակիցներ: ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմի կամավորները չեն ընդունում Նիկոլ Փաշինյանի ստորագրած խայտառակ կապիտուլիացիայի փաստաթուղթը. կամավորները պատրաստ են նոր պատերազմի: նոյեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Թեմա` Արցախյան պատերազմ, գերիների հանձնում, ինչ քայլեր են իրականացվում գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում նոյեմբերի 25-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք: Մովսես Հակոբյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոնֆլիկտը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Երևան տեսակամուրջ. «WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը կխոսի արցախյան պատերազմի ու մարտական գործողությունների վերաբերյալ իր դիտարկումների և տպավորությունների մասին: Ասուլիսը կհեռարձակվի Facebook–ի և Youtube–ի մեր էջերում: Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը և մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: ԹԵՄԱ՝ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները. մամուլում շրջանառվում է Սեյրան Օհանյանին կալանավորելու Բաքվի դատարանի որոշման մասին տեղեկություն. Մայր Աթոռը հաստատում է՝ ԱԱԾ-ն հերքում է, Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի ԱԱԾ հրավիրվելը. ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը. ներքաղաքական զարգացումներ: նոյեմբերի 23-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է գնդապետ Սայաթ Շիրինյանը: Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք: Մովսես Հակոբյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոնֆլիկտը նոյեմբերի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը: Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք: Մովսես Հակոբյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոնֆլիկտը նոյեմբերի 23-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրերն են ազգագրագետ Սուսաննա Մելիքյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։ Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք նոյեմբերի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub