ԼՂ հակամարտող կողմերին թույլ չենք տա հատել Թեհրանի սահմանած «կարմիր գիծը». Իրանցի բարձրաստիճան գեներալ
«Իրանի սահմանամերձ շրջանների և բնակիչների անվտանգությունը բանակի ցամաքային զորքերի համար «կարմիր գիծն է» Մենք չենք կարող հանդուրժել իրանական սահմանին բնակիչների անվտանգությանը որևէ սպառնալիք: Բանակը ոչ մի դեպքում որևէ մեկին թույլ չի տա հատել Իրանի Իսլամական Հանրապետության «կարմիր գիծը»»,-այս մասին ասել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Կիոմարս Հեյդարին, գրում է Tasnim News Agency-ն։
Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև զինված բախումների սրման պայմաններում իրանական տարածքները պաշտպանելու համար հյուսիս-արևմտյան սահմանային շրջաններում ցամաքային զորքեր են տեղակայվել։
Հեյդարին նաև հույս է հայտնել, որ «Երևանը և Բաքուն կհարգեն միջազգային իրավունքը, կպաշտպանեն միջազգային սահմանները և վեճերը կլուծեն բանակցությունների սեղանի շուրջ»։