Բաքվում ահաբեկչության վտանգ կա. Նիդերլանդները ճամփորդական նախազգուշացում է արել
Նիդերլանդները ճանապարհորդողներին նախզգուշացրել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ահաբեկչության վտանգի մասին:
Նիդերլանդների ճամփորդական նախազգուշացման մեջ նշվում է Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ռմբակոծությունների, մարտերի մասին:
Շեշտվում է, որ Բաքվում հնարավոր ահաբեկչության վտանգ կա:
Նաև հորդորում են Ադրբեջանում մնալուց հետո Նիդերլանդներ վերադառնալուն պես 10 օր տնային կարանտին անցնել: