Իրանը փաթեթ է բերել. Լուծում՝ առանց ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի՞

Արաքչին Իրանի ծրագիրը Բաքվից հետո ներկայացրել է Մոսկվայում

«Իրատեսականություն և խաղաղություն՝ տարածաշրջանի երկրների ուժերով». այսպես է պաշտոնական Թեհրանը բնորոշում ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր ծրագիրը, որը քննարկելու համար երկրի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին ժամանել էր Մոսկվա։ Թեհրանի բանագնացը, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, առաջարկը ներկայացրել է Ռուսաստանի երկու փոխարտգործնախարարներին՝ Անդրեյ Ռուդենկոյին և Սերգեյ Ռյաբկովին։

Բուն դրույթները դեռ չեն հրապարակվում, Թեհրանն, այդուամենայնիվ, ընդգծում է, որ իր մշակած պլանը մի շարք առանձնահատկություններ ունի։ «Նախ, մենք առաջարկում ենք խնդրի կարգավորումը գտնել տարածաշրջանի երկրների, ոչ թե դրանից դուրս գտնվող՝ Մինսկի խմբի անդամների մասնակցությամբ, որոնք աշխարհագրորեն, քաղաքականապես, ինչպես նաև աշխարհայացքով ու մտածելակերպով շատ հեռու են տարածաշրջանից և չեն հասկանում տեղի ժողովուրդների տառապանքը»,- Մոսկվայի օդանավակայանում ասել է Իրանի փոխարտգործնախարարը, պնդելով, թե «Մինսկի խումբը գործունեության 30 տարիների ընթացքում այդպես էլ չի կարողացել խնդրի երկարաժամկետ լուծումը գտնել։

Ծրագրի մյուս առանձնահատկությունը, ըստ դիվանագետի, դրա իրատեսականությունն է․ - «Մենք առաջարկում ենք խաղաղության պլան, որը հիմնված է մարդասիրական սկզբունքների վրա և հաշվի է առնում հակամարտող երկու կողմերի պահանջները,- ասել է Իրանի փոխարտգործնախարարը, մանրամասնելով,- ծրագիրը ընդգծում է օկուպացիան դադարեցնելու, պետությունների տարածքային ամբողջականությունը հարգելու, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, ինչպես նաև մարդու իրավունքներն ու փորքրամասնությունների շահերը պաշտպանելու և խաղաղ բնակչության ու բնակավայրերի դեմ բռնությունները դադարեցնելու անհրաժեշտությունը»։

Մոսկովյան այցից առաջ՝ երեկ, Իրանի փոխարտգործնախարարը մեկնել էր Բաքու և պլանը քննարկել Ադրբեջանի իշխանությունների հետ։ Ադրբեջանում Իրանի դեսպանատան հաղորդմամբ, «Արաքչին մեկ օրում հինգ կարևոր ու կառուցողական հանդիպում է ունեցել, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիևի ու արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ»։ Ինքը՝ Արաքչին, այսօր ժամանելով Մոսկվա, ասել է, թե Ադրբեջանի նախագահի հետ իր հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ, և Բաքուն դրական է գնահատել իրենց առաջարկները։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևը ևս Թվիթերում արած գրառմամբ պնդել է, թե բանակցությունները «շատ արգասաբեր» էին։

Միջնորդական այս առաքելության մասին Թեհրանը հայտարարել էր Ղարաբաղում վերսկսված պատերազմից մի քանի օր անց՝ չթաքցնելով, որ անհանգստացած է իր սահմանների մոտ շարունակվող հակամարտությամբ։

Այս պատերազմը միայն Հայաստանին ու Ադրբեջանին չի վերաբերում

Ռազմական գործողությունների հնարավոր ընդարձակման և արտաքին ուժերի ներքաշման վտանգից բացի, ըստ փորձագետների, իրանական կողմը մտահոգվելու նաև այլ պատճառ ունի՝ Թուրքիայի միջնորդությամբ հակամարտության գոտի տեղափոխված գրոհայինները։

Փաստացի, այդ խմբերը տարիներ շարունակ Սիրիայում պայքարել են Թեհրանի աջակցությունը վայելող կառավարական ուժերի դեմ, իսկ այսօր հայտնվել են հենց Իրանի սահմանների մոտ։ Հոկտեմբերի սկզբին դեռ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր. - «Մեզ համար անընդունելի է, որ որոշ երկրներ ուզում են Սիրիայից և այլ երկրներից ահաբեկիչներին մեր սահմանների մոտ տեղակայել»։ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայեթին էլ զգուշացրել էր. - «Եթե ծայրահեղականներին Ղարաբաղ տեղափոխելու մասին լուրերը հաստատվեն, բոլոր նրանք, ովքեր կանգնած են դրա ետևում, պատասխան կտան»։

«Այս պատերազմը միայն Հայաստանին ու Ադրբեջանին չէ, որ վերաբերում է, մենք շատ լուրջ հետևանքներ ենք տեսնում նաև ողջ տարածաշրջանի համար», - նախօրեին ռուսական «Զվեզդա» հեռուստաընկերությանն ասել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

«Ռուսաստանի արտաքին հետախուզության տվյալներով, հակամարտության գոտի են տեղափոխվում հազարավոր ծայրահեղական գրոհայիններ Մերձավոր Արևելքից, բավական է նայել քարտեզին, և ակնհայտ կդառնա, որ նրանք հիմա կանգնած են հենց Իրանի սահմանին, Թեհրանը ծրագրո՞ւմ է ինչ-որ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ», - հարցրել է Ռուսաստանի զինված ուժերին պատկանող «Զվեզդա» հեռուստաալիքի լրագրողը։ «Անշուշտ, ակնհայտ է, որ տարածաշրջանում ցանկացած անդրազգային կամ ահաբեկչական ուժի ներկայությունը կարող է է՛լ ավելի խորացնել առկա հակամարտությունը և նոր սպառնալիքներ ստեղծել։ Այդ իսկ պատճառով, կարծում ենք, որ խնդրի լավագույն լուծումը կլինի համախմբել տարածաշրջանի երկրների ուժերը, գտնել կարգավորումն ու թույլ չտալ, որ ահաբեկչական ուժերը կենտրոնանան ու հաստատվեն մեր ռեգիոնում», - ասել է Ռուսաստանում Իրանի դեսպանը, ընդգծելով՝ նաև այդ նպատակով է Թեհրանն ակտիվացնում ջանքերը խնդրի դիվանագիտական լուծման ուղղությամբ։

Իրանի գլխավոր բանագնաց եկավ Հայաստան

Իրանը շատ անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության գոտի Սիրիայից ահաբեկիչների տեղափոխման փաստից և իր անհանգստությունը փոխանցել է Ադրբեջանի իշխանություններին: Այդ մասին հայտարարեց Իրանի արտգործնախարարի տեղակալ Աբբաս Արաղչին՝ գիշերը Երևանում պատասխանելով «Ազատության» հարցին: «Այո, շատ անհանգստացած ենք և մեր անհանգստությունը փոխանցել ենք Բաքվին, և ես քննարկում եմ ունեցել այս հակամարտությունում բոլոր ահաբեկչական խմբերի ներկայության մասին։ Սա անընդունելի է: Ես շատ արդյունավետ քննարկում եմ ունեցել Հայաստանի արտգործնախարարի հետ», - ասաց Արաղչին Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո:

«Ծավալուն քննարկում էր, շատ արդյունավետ, շատ օգտակար։ Ես կարծում եմ, որ հիմա մենք շատ լավ հասկանում ենք մեկս մյուսի մտահոգությունները և ավելի լավ ընկալում ունենք ապագայի հեռանկարների վերաբերյալ», - նշեց իրանցի բարձրաստիճան դիվանագետը: Հարցին՝ որո՞նք են ղարաբաղյան հակամարտության կարգավորման Իրանի նախաձեռնության հիմնական կետերը, Արաղչին արձագանքեց. - «Ես մեր նախաձեռնությունը ներկայացրել եմ շահագրգիռ կողմերին, և մենք սպասում ենք, որ նրանք ուսումնասիրեն, քննարկեն դա, դրանից հետո արդեն պատրաստ կլինենք խոսել այդ տարրերի մասին»։

Մնացականյանը խոստացել է՝ Իրանի մոտեցումները ուսումնասիրել

Պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ են մտքեր փոխանակել Հայաստանի ԱԳ նախարար Զորհաբ Մնացականյանը և աշխատանքային այցով Երևան ժամանած Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Արաղչին երեկ ուշ երեկոյան կայացած հանդիպման ժամանակ:

Երկուստեք անհանգստություն է արտահայտվել դեպի տարածաշրջան Մերձավոր Արևելքից միջազգային ահաբեկիչների տեղափոխման առնչությամբ, դիտարկելով դա որպես լուրջ սպառնալիք ողջ տարածաշրջանի համար, ասված է Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրությունում:

Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը հասկանում է Իրանի զգայունությունները տարածաշրջանային անվտանգության նոր սպառնալիքների առնչությամբ, և կարևորել է Իրանի դերը տարածաշրջանի կայունության և խաղաղության պահպանման գործում: Իրանի փոխարտգործնախարարը ներկայացրել է իր երկրի մոտեցումները ստեղծված իրավիճակի հաղթահարման և կրակի դադարեցման ռեժիմի հաստատման ուղղությամբ: Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Իրանի մոտեցումները հանգամանալից կուսումնասիրվեն:
Իր հերթին, Զոհրաբ Մնացականյանը զրուցակցին տեղեկացրել է հոկտեմբերի 30-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելու և այդ ձևաչափով աշխատանքները շարունակելու մասին: «Իրատեսականություն և խաղաղություն՝ տարածաշրջանի երկրների ուժերով». այսպես է պաշտոնական Թեհրանը բնորոշում ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր ծրագիրը, որը Իրանի ԱԳ փոխնախարարն արդեն ներկայացրել է Բաքվում, Մոսկվայում և Երևանում ու պատրաստվում է քննարկել նաև Անկարայում:

«Մենք առաջարկում ենք խաղաղության պլան, որը հիմնված է մարդասիրական սկզբունքների վրա և հաշվի է առնում հակամարտող երկու կողմերի պահանջները: Ծրագիրն ընդգծում է օկուպացիան դադարեցնելու, պետությունների տարածքային ամբողջականությունը հարգելու, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, ինչպես նաև մարդու իրավունքներն ու փորքրամասնությունների շահերը պաշտպանելու և խաղաղ բնակչության ու բնակավայրերի դեմ բռնությունները դադարեցնելու անհրաժեշտությունը», նշել էր Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը:

Սպասենք Հայաստանի պաշտոնական պատասխանին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4687 անգամ
Լրահոս
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում Հայաստանն ինքը չի կողմնորոշվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում. Լավրով (video) Նախ հայերի, այնուհետև ռուսների հեռանալը Ղարաբաղից, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ 2020 թ.-ից և հատկապես 2022-2023 թ.թ.-ին, կանխորոշված էր. Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին Իրանը օդերով է հանելու իսրայելական այդ օբյեկտը․ Սերգեյ Շաքարյանց (video) Այս փաստաթուղթը զուտ ապատեղեկատվություն է. ԱՄՆ պետդեպ Նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանը տանել ինչ-որ տեղ, պետք է հիշեցնել Բորելի վերջին հայտարարությունները... Լավրով Նույն ֆազի տակ Նիկոլն ասել է՝ գնացեք, ստորացրեք․․․ (video) Ինչ են ուզում անել Վրաստանի հետ Արցախցիների շուրջ 65%-ը հայտարարել է, որ ցանկություն չունի արտագաղթելու ՀՀ-ից Ղեկավարը հող սիրող պիտի լինի, սա իրանց հոր տունը չի․ առևտրական (video) Լավրովը «լկտի» և «անամոթ» է որակել Վաշինգտոնի և Բրյուսելի գործողությունները Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը «Բաքվում անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի» Պայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Մենք էլ Եռաբլուրում հարազատ ունենք, գնանք փողոցում առևտուր անե՞նք․ Քաղաքապետարանի պատոնյա (video) Շենգավիթի քննչական քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ ՔԿ Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգել են քաղաքացուն, փորձել են հանել հագուստը․ փաստաբանի ահազանգը (video) Թաղում էինք գնացել, հանգուցյալի տուն Նիկոլն էլ եկավ. ոսկեպարցիներ (video) Փաշինյանը հասկանում է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարևորության գինը․ Լավրով (video) Ալիևն ասում էր՝ հայերին շների պես կքշենք, եթե ինքնակամ չգնան ԼՂ-ից․ լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (video) Վարդանաշենցիկ փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը, պահանջում են Կառավարության ներկայացուցիչներին Թմրամիջոցների տելեգրամյան ալիքներով ապօրինի շրջանառությունը լայն տարածում է գտել Փաշինյանի կառավարության ընդունված որոշումից հետո. իրավապաշտպան Չկասկածե՛ք, Տավուշը հանձնելու փուլում սրանք անցնելու են քաղաքական սպանությունների. Հովհաննես Իշխանյան (video) Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am