Ալիևի առաջարկում խարդավանք կա. Լաչինի միջանցքը վերահսկելով՝ Արցախը կգցի շրջափակման մեջ

ՌԴ պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը Взгляд պարբերականի հետ զրույցում անդրադարձել է ԼՂ հակամարտության վերջին զարգացումներին և մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախում իր զորքերի առաջխաղացումը դադարեցնելու ծրագիրը։

Ըստ Զատուլինի՝ Ալիևի առաջարկում խարդավանք կա, քանի որ, միայն Լաչինի միջանցքը վերահսկելով, Բաքուն արցախահայությանն ամբողջական շրջափակման մեջ կգցի։ Նրա կարծիքով` Ալիևի առաջարկները 2 նպատակ են հետապնդում՝ առաջինը ԼՂ-ի վերադարձ, երկրորդ՝ ձևացնել, թե ադրբեջանական կողմը չի հրաժարվում կրակի դադարեցման պայմանավորվածությունից: «Հայերի կողմից վերահսկվող Լաչինի և Քարվաճառի շրջանները մեծ կարևորություն ունեն, քանի որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միջանցք են հանդիսանում»,- նշել է Զատուլինը:

Աղբյուրը հիշեցնում է, որ օրերս Ալիևը հայտարարել է, թե Բաքուն կդադարեցնի Ղարաբաղում իր առաջխաղացումը, եթե վերահսկողություն ստանա Լաչինի, Քարվաճառի և Աղդամի շրջանների նկատմամբ։

Զատուլինի խոսքով՝ Ալիևի այս առաջարկությունը տարբերվում է անգամ 2011 թվականին սահմանված Կազանյան բանաձևից, ըստ որի նախատեսվում էր, որ ԼՂ-ն պետք է Ադրբեջանին սկզբում հանձներ «անվտագության գոտու» հինգ շրջան, իսկ Լաչինի և Քարվաճառի ճակատագիրն ավելի ուշ պետք է որոշվեր: Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է որոշվեր հանրաքվեի միջոցով։

Ըստ փորձագետի՝ Ադրբեջանը, սակայն, հիմա առաջարկում է «շրջանները հրադադարի դիմաց» գործարքը:

«Պահանջելով Լաչինն ու Քարվաճառը՝ Բաքուն փորձում է մեկուսացնել ԼՂ-ն: Փոխարենը կարգավիճակի հարցում որևէ առաջընթաց չկա: Բաքուն շարունակում է ԼՂ-ի մասին խոսել որպես իր անքակտելի մաս, և եթե դա այդպես է, ապա ինքնավարության, հայերի և ադրբեջանցիների համատեղ հանգիստ ապրելու մասին խոսքերը ոչինչ չարժեն»,-ասել է Զատուլինը:

դիտվել է 2097 անգամ
Լրահոս
Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները» Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ Կոորդինացնում ենք մեր ուժերը Փաշինյանին հեռացնելու համար. Արշակ Կարապետյան (video) Հայաստանը պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. «Փաստինֆո» Մհեր Գրիգորյանը փակ հանդիպում է ունենում Տավուշի բնակիչների հետ Գիշերը Կիրանցի ճանապարհը չի բացվելու Ափսոսում եմ, որ իմ որդուն զոհել եմ այս ժողովրդի համար, դարձել ենք ֆեյսբուքահայություն․ ակցիա կառավարության մոտ 33-ամյա որդին հարվածներ է հասցրել մորը, ինչի հետևանքով վերջինս մահացել է Իշխանությունն իր վերջը ժողովրդի՝ եկեղեցու շուրջ համախմբման մեջ է տեսնում, դրա համար է թիրախավորում եկեղեցին․ Վահան Հովհաննիսյան Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ Oragir.news «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհից տուժել են ավտոպահեստամասերի վաճառքի տաղավարն ու կից պահեստը Մանրամասներ այս պահին Տավուշում տիրող իրավիճակից. իշխանությունը շարունակում է վախի մթնոլորտ ստեղծել Առանց համախմբման՝ հարցը չի լուծվի․ Գեղամ Մանուկյան Մի շարք քաղաքներից ու գյուղերից արդեն մեկնել են Տավուշ․ սա երկիր հանձնելը կանխելու համար է․ Նաիրի Հոխիկյան Վրաստանը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները Տավուշում ականազերծում և պայթեցումներ են լինելու ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդների հետ Խաչիկ համայնքում է Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում. եռահարկ տանն առաջացած կրակն ու ծուխը տեսնելի է մի քանի հարյուր մետրից Վազգեն Սաղաթելյանը կմնա կալանավորված․ դատարանը բողոքը մերժել է ԼՂ-ից խաղաղապահների դուրս գալը համապատասխանում է տարածաշրջանում ստեղծված իրողություններին․ Պեսկով Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am