Թուրքիան պիտի իմանա՝ մեր համբերությունն այստեղ արդեն վերջացել է. Բունդեսթագի պատգամավոր
Գերմանիայի Բունդեսթագում CDU/CSU կառավարող կուսակցությունների խմբակցության պատգամավոր Յոհան Վադեփհուլը հոկտեմբերի 29-ին՝ Բունդեսթագում Արցախի թեմայով կայացած քննարկումների ժամանակ ասել է, թե իրենց համբերությունն արդեն վերջանում է:
«Թուրքիան պիտի իմանա՝ մեր համբերությունն այստեղ արդեն վերջացել է: Թուրքիային պետք է հստակ ուղերձ հղել: Մենք տեսնում ենք նրա մեծ ռազմական աջակցությունն Ադրբեջանին: Կան զեկույցներ, որ Թուրքիան Սիրիայից իսլամիստներ է ուղարկում այնտեղ: Հասկանալի է, որ Թուրքիան բարեկամական կապեր ունի Ադրբեջանի հետ, բայց մեր ՆԱՏՕ-ի անդամ գործընկերոջից ակնկալում ենք, որ այդ բարեկամությունը հակամարտությունը խաղաղ լուծելուն ծառայեցնի եւ ոչ թե ամեն օր կրակի վրա յուղ ավելացնի: Թուրքիան պիտի իմանա՝ մեր համբերությունն արդեն սպառվել է»,- ասել է Յոհան Վադեփհուլը: