«Պատասխանատվություն ենք ստանձնում և կօգնենք լուծել ճգնաժամը». Իրանի փոխարտգործնախարարը ժամանել է Մոսկվա՝ ներկայացնելու ԼՂ կարգավորման իրանական նախաձեռնությունը
Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արագչին, ով այսօր առավոտյան Իրանի նախագահի հատուկ բանագնացի կարգավիճակով մեկնել է Մոսկվա՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով Իրանի նախաձեռնությունը ներկայացնելու եւ ռուս պաշտոնյաների հետ խորհրդակցություններ անցկացնելու համար, ասել է, որ Թեհրանի ծրագիրը հիմնված է մարդասիրական սկզբունքների եւ կողմերի պահանջների վրա: Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին՝ Մոսկվա ժամանելուց հետո, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Պատասխանատվություն ենք ստանձնում և կօգնենք լուծել ճգնաժամը: Մենք տարածաշրջանային մոտեցում ենք առաջարկել այն երկրներից, որոնց հիմնական դերն այս ճգնաժամի լուծումն է, և Ռուսաստանը կարևորագույն երկրներից է տարածաշրջանում: ԵԱՀԿ անդամ երկրների խումբը չի կարողացել կարգավորել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վեճը վերջին 30 տարվա ընթացքում, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձում է վերջ դնել Բաքվի եւ Երեւանի միջեւ վեճին տարածաշրջանային համագործակցության միջոցով, ինչը բարդ առաջադրանք է համարվում»,-ասել է նա: