ՌԴ ՊՆ-ն ցուցադրել Է նոր հակահրթիռի արձակման տեսանյութը
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել Է Ղազախստանի Սառի-Շագան զինափորձարանում հակահրթիռային պաշտպանության համակարգի նոր հրթիռի փորձնական արձակման տեսանյութը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հոլովակի սկզբում, որը հրապարակվել Է պաշտպանության նախարարության YouTube-ալիքում, մի քանի ռակուրսից ցուցադրվել Է ռազմական ավտոմեքենաների շարժվող շարասյունը: Արձակումը նույնպես նկարահանվել Է տարբեր կետերից: Երևում Է, թե ինչպես Է հրթիռը կտրուկ վեր խոյանում և բավականին արագ սկսում շարժվել հորիզոնականին մոտ հետագծով: