Իրանը կարող է գնալ կոշտ քայլերի

Այսօր Ժնևում նախատեսված են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Ջեյհուն Բայրամովի հանդիպումը՝ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:

Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները երեկ քննարկել են իրավիճակը Ղարաբաղում: Սերգեյ Լավրովը և Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսով քննարկելով մի շարք հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, մտահոգություն են հայտնել լայնածավալ ռազմական գործողությունների շարունակման կապակցությամբ և հակամարտող կողմերին կոչ են արել հնարավորինս արագ և ամբողջապես դադարեցնել կրակը և թուլացնել լարվածությունը: Նրանք նշել են, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Նախարարներն ընդգծել են, որ կարգավորումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Քննարկվել են իրավիճակի զարգացման այլ սցենարներ: Սերգեյ Լավրովը և Ժան-Իվ Լը Դրիանը շեշտել են կրակը դադարեցնելու համար հակամարտող կողմերից քաղաքական կամք դրսևորելու կարևորությունը:

Ռուսաստանի և Ֆրանսիայի՝ միասին գործելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում աշխատանքներ ծավալելը ֆիքսելը կարևոր է: Ռուսաստանը հայտնվել է մի դերում, երբ և՛ Թուրքիան է բանակցում՝ իր ցանկությունները հայտնում՝ միասին հարցեր լուծելու, մյուս կողմից ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որի աշխատանքներն այս պահին կաթվածահար անել չի կարելի, դա կլինի Թուրքիայի ու Ադրբեջանի հաղթանակը:

Փոքր-ինչ անորոշ վիճակում ակտիվություն է ցուցաբերում հարևան Իրանը: Նախօրեին հայտնի դարձավ, որ Իրանը ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման ծրագիր է մշակել: Թեհրանում նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ չգաղտնազերծելով, սակայն, այդ ծրագրի դրույթներից և ոչ մեկը։ «Երկրի բարձրաստիճան ղեկավարների հավանությամբ այդ ծրագիրը կներկայացվի... Մենք այն պատրաստվում ենք ներկայացնել նաև Մոսկվայում և Երևանում», -նշել է իրանական դիվանագիտության ղեկավարը։

Իրանի արտգործնախարարը նաև նշել է, որ «Թեհրանի համար անընդունելի է թաքֆիրական [ծայրահեղ սուննի] և այլ կարգի ահաբեկիչների ներկայությունը տարածաշրջանում»։

Զարիֆի այս հայտարարությունից մի քանի ժամ առաջ Թեհրանի կողմից ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված միջնորդական առաքելության մասին էին հայտարարել իրանցի մի շարք այլ բարձրաստիճան դիվանագետներ ևս։ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն Թեհրանում կայացած ճեպազրույցի ժամանակ մասնավորաբար նշել էր, որ իրանցի դիվանագետների կողմից մշակված կարգավորման ծրագիրը «կարող է վերջ դնել տասնամյակներ շարունակվող հակամարտությանը»։

Նույն ժամերին Բաքվում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին Twitter-ի իր օգտահաշվում գրել էր, որ Ադրբեջան է ուղևորվել փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին։ Նա կարգավորման իրանական ծրագիրը ներկայացնում է ադրբեջանական ղեկավարությանը։ Բաքու մեկնելուց առաջ Իրանի փոխարտգործնախարարը տեսչական այցով ժամանել էր երկրի հյուսիսային՝ մերձարաքսյան շրջաններ՝ ծանոթանալով ռազմաճակատի գոտուն հարող բնակավայրերում տիրող իրավիճակին։ «Իրանը Արաքս գետի վրա կառուցված մեծ էլեկտրակայաններ ու ջրամբարներ ունի։ Դրանք մեզ համար առաջնային կարևորություն ունեն և չպետք է տուժեն մեր երկու հարևան երկրների միջև ընթացող պատերազմի պատճառով», - նշում էր Իրանի փոխարտգործնախարարը, որն, ըստ IRNA պաշտոնական գործակալության, այցելել էր Ասլանդուզում գտնվող Միլ-Մուղանի ջրամբարի տարածք։

Սրան զուգահեռ՝ իրանցի ուժայինները շարունակում են ռազմական ուժեր կուտակել Արաքսի երկայնքով։ Հանգստյան օրերին հայտնի դարձավ, որ երկրի հյուսիսային սահմանների մոտ տեղակայվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի շարք ստորաբաժանումներ։ Կիրակի օրը Իրանի զինված ուժերը Արևմտյան Ատրպատական նահանգում նախապես չհայտարարված լայնածավալ զորավարժություններ սկսեցին։ Երեկ երեկոյան էլ Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար գեներալ-մայոր Աբդոլ-Ռահին Մուսավին հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի երկայնքով ուժեղացվել են հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները։ «Մենք մեր երկրի սահմաններին որևէ սպառնալիք չենք հանդուրժի», - ասել է իրանցի զինվորականը։

Ըստ իրանական կողմի՝ մի քանի փուլ ենթադրող այդ ծրագիրը կարող է նպաստել հակամարտող կողմերի միջև երկարատև խաղաղության հաստատմանը։ Հետաքրքրական է, որ Հայաստանի արտգործնախարարությունից դեռ չեն շտապում հաստատել իրանցի պաշտոնյայի այցի մասին լուրերը։

Ադրբեջանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Արաքչիի հետ հանդիպմանը կրկնել է ադրբեջանական կողմի պաշտոնական դիրքորոշումը, որը հայտնի՝ առավելապաշտական ու ապակառուցողական է։

Պարզ է, որ այս հանդիպումներով Իրանը փորձում է ամրապնդել իր դիրքը տարածաշրջանում, ինտենսիվացում է տարածաշրջանի բոլոր շահագրգիռ երկրների հետ հարաբերությունները: Մյուս կողմից պարզ է, որ հատկապես Թուրքիայի գերակտիվությունը նաև Իրանին դուր չի գա:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է։ Իրանը միջնորդական իր նախաձեռնության մասին հայտարարեց այս ամսվա սկզբին, բայց այդ ծրագրի մանրամասները պաշտոնական Թեհրանը այդպես էլ դեռ չի բացահայտել։

Նկատենք, որ Ղարաբաղյան հակամարտության ողջ պատմության ընթացքում Իրանի դիրքորոշումը եղել է նույնական՝ չեզոքություն պահպանելով հանդերձ շեշտել տարածքային ամբողջականության սկզբունքը, իսկ դա պետք է դիտարկել Իրանի ներքին հարցերի շրջանակում։

Սակայն սեպտեմբերի 27-ից սկսված ռազմական գործողության առաջին իսկ օրերից Իրանը հայտարարեց, որ Թեհրանի համար անընդունելի է թաքֆիրական [ծայրահեղ սուննի] և այլ կարգի ահաբեկիչների ներկայությունը տարածաշրջանում։ Այսինքն, ապագայում՝ Իրանի կողմից կոշտ գործողությունները չի կարելի բացառել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6217 անգամ
Լրահոս
Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են ճանապարհը ՀՀ կառավարության ղեկավարը Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են անվտանգությունը. Արման Թաթոյան Ինչ են ուզում անել Վրաստանի հետ․ վերլուծական Իսրայելի օդային հարձակումն Իրանի վրա իրականացվել է Նախիջևանից և Ղարաբաղից. լրատվամիջոցներ «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն Փաշինյանը հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից․ կհասկանա՞ն արդյոք նրան Էրդողանն ու Պուտինը Վարչապետի աշխատակազմից պնդում են՝ «էական խնդիրներ չկան, Կիրանցն ունի նաև այլ ճանապարհ», իսկ Տավուշի հայկական գյուղերին «Ադրբեջանն այսօր էլ շատ մոտ է» Վկան ինքն է գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել աշխատասեղանին․ ՔԿ Չորս զինծառայողի կյանք խլած վթարի գործով որևէ մեղադրյալ առ այս պահը չկա Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. «Արցախ Միություն» Վանաձորի իր տանը հայտնաբերվել է ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դի Դավաճանության մեկ օրը Համախմբվել է պետք, չարիքի իշխանությունը պետք է հեռանա Ալիևը կմեկնի ՌԴ, ապա՝ Գերմանիա Առանց էս ժողովրդի կամքը, ցանկությունը հարցնելու, քարտե՞զ են հրապարակել․ Ժողովուրդը էստեղ կանգնած է ու դեմ է, հավաքված են․ Կիրանցի ղեկավար Հայոց Հովվապետն անդրադարձել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև առկա եղբայրական հարաբերություններին Վերականգնվում են այն սահմանները, որոնք դե յուրե գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև․ Վարչապետի աշխատակազմ Նիկոլ Անհողի միակողմանի նվերները Բաքվին (քարտեզ) Արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ խմբակցություններ Ադրբեջանը ստանում ա հողեր ու շրջանցում ա ՀՀ ԶՈւ պաշտպանական գիծը Հայաստանը Տավուշի գյուղերը հնձնում է ոչ մի բանի դիմաց Հայաստանը համաձայնել է վերադարձնել Ադրբեջանի չորս գյուղերը․ Ադրբեջանի ԱԳՆ Նիկոլը քանդեց պաշտպանական գիծը Տավուշում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am