Ռուսաստանի ՕՏՈւ-ն Ղարաբաղի բանակի հետ երեք օրում կջախջախի Ադրբեջանի բանակը. Ռուսաստանի ԳՇ նախկին աշխատակից
Հայաստանը բավարար առիթներ ունի ՀԱՊԿ գործընկերներին դիմելու համար, որպեսզի զսպի Ադրբեջանի հարձակումները: Այս մասին, ինչպես փոխանցում է argumenti.ru-ն, հայտարարել է ՌԴ ԳՇ նախկին աշխատակից, ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը:
Նա նշել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի չորրորդ կետը թույլ է տալիս Հայաստանին աջակցություն ստանալ:
«Եթե Մոսկվան միջամտի հակամարտությանը, Ռուսաստանի օդատիեզերական ուժերը, ղարաբաղյան բանակի հետ միասին, կարող են երեք օրվա ընթացքում ջախջախել Ադրբեջանի զինված ուժերին»,-ասաց նա: