Շուշիում ամբողջությամբ ավերվել է բնակելի առանձնատուն, մասնակի վնասվել Խ. Աբովյանի անվան դպրոցը. ԱՀ ԱԻՊԾ
Արցախի խաղաղ բնակավայրերը շարունակում են մնալ թշնամական ուժերի թիրախում:
Կեսօրին ռազմական ավիահրթիռներով ռմբակոծվել է նաև Շուշին, որի հետևանքով քաղաքացիական 2 անձ վիրավորվել են, մեկը՝ զոհվել:
Քաղաքում կան բազմաթիվ ավերածություններ, այդ թվում ամբողջությամբ ավերվել է բնակելի մեկ առանձնատուն, մասնակի վնասվել է Խ. Աբովյանի անվան դպրոցը։ Այս մասին հայտնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: