Ռուսաստանի օդատիեզերական ուժերը, Ղարաբաղի բանակի հետ միասին, երեք օրվա ընթացքում կարող են ջախջախել Ադրբեջանի զորքերին․ ՌԴ ԳՇ նախկին աշխատակից Սիվկով
Դիտել նաև
ՀԱՊԿ-ի ռազմական կոմիտեն նիստ է անցկացրել
Այսօր ՀԱՊԿ առցանց գագաթաժողով կկայանա՝ հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի հետ կապված
ՀԱՊԿ-ը կգործադրի մեխանիզմներ՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի կարգավորման համար. Վլադիմիր Զայնետդինով
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ԱԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Երևանը բավարար առիթներ ունի ՀԱՊԿ իր դաշնակիցներին օգնության խնդրանքով դիմելու համար։ Նման կարծիք է հայտնել ՌԴ Գլխավոր շտաբի նախկին աշխատակից, ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը, գրում է argumenti.ru-ն:
Նա նշել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի չորրորդ կետը թույլ է տալիս Հայաստանին աջակցություն ստանալ: «Եթե Մոսկվան միջամտի հակամարտությանը, Ռուսաստանի օդատիեզերական ուժերը, ղարաբաղյան բանակի հետ միասին, կարող են երեք օրվա ընթացքում ջախջախել Ադրբեջանի զինված ուժերին»,֊ ասել է փորձագետը: