20 հարց վարչապետ Փաշինյանին՝ երեկվա լայվից հետո

ՀՀ վարչապետի՝ հոկտեմբերի 26-ի ուղիղ եթերից հետո հարցեր են առաջանում մեզ, Հայաստանի շատ քաղաքացիների ու Սփյուռքի հայրենակիցների մոտ։ Այդ հարցերի մի մասը ձևակերպենք՝ ակնկալելով վարչապետի արձագանքը հաջորդ իսկ լայվի ժամանակ։

Եվ ուրեմն․

Ի՞նչ ցավոտ փոխզիջման մասին եք ակնարկում, ի՞նչն եք պատրաստ փոխզիջել։ Ինչի՞ եք պատրաստում պատերազմի դաշտ շտապող զինվորներին ու կամավորներին՝ հաղթանակի՞, թե՞ ցավոտ փոխզիջումների
Ձեր կարծիքով, ի՞նչ զգացում կունենա պատերազմի շտապող զինվորն ու կամավորականը «ցավալի փոխզիջման» մասին լսլեով՝ ձեզանից․ մանավանդ որ նա կռվում է մի հողի համար, որը հնարավոր է՝ փոխզիջվի։
Արդյո՞ք հնարավոր չէր բանակցային երկուսուկես տարվա ընթացքում այդ փոխզիջումն անել առանց զոհի և պատերազմի։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ է այսօր հնարավոր, արդեն՝ զոհերով, իսկ այն ժամանակ՝ ոչ։
Արդյո՞ք ժողովուրդը տվել է համաձայնություն «ցավոտ փոխզիջումների» համար, ինչո՞ւ եք դա ասում ժողովրդի անունից։ Արդյո՞ք ունեք և երբ ու որտե՞ղ եք ստացել նման մանդատ։
Արդյո՞ք ճիշտ է պատերազմի և դրա հետևանքների մեղքը հանրության վրա բարդելը․ հանրությունն ինչո՞ւմ է մեղավոր։ Արդյո՞ք հանրությունը ցույց է տվել որևէ առիթով, որ անթասիբ է։
Զինվորը գնում է պատերազմ պաշտպանելու «ցավոտ փոխզիջման թե՞զը», թե՞ որ բանը չհասնի կապիտուլյացիայի, ինչպես նշեցիք Ձեր եթերում
Սփյուռքում եռացող հայրենասիրությունից դրդված անձանց Արցախ՝ պատերազմի դաշտ բերելու համար ի՞նչ ջանքեր է գործադրել կառավարությունը, մինչ օրս սփյուռքահայերով լեցուն քանի՞ ինքնաթիռ է Հայաստան եկել՝ պատերազմ մեկնելու համար։
Արդյո՞ք այս ընթացքում գործողություններ են կատարվել Սփյուռքում գտնվող, բայց պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած տղամարդկանց վարքագծին գնահատական տոլու ուղղությամբ, ինչպես կատարեցիք Դուք կորոնավիրուսի տեղեկանքի կեղծման դեպքի հետ կապված։
Արդյոք վարչապետի կողմից հայտարարությունները, թե մեզ մոտ թասիբ ու հայրենասիրությունը բավարար մակարդակի վրա չէ, զինկոմիսարիատների մոտ հերթեր չկան, թշնամի պետության մոտ չե՞ն պախարակում մեզ և տպավորություն ստեղծում, թե հայ ժողովրդին զոռով են տանում հայրենիքի համար կռվելու։
Համաձայն ՀՀ Սահմանադրության 155-րդ հոդվածի 4-րդ կետի, վարչապետը Զինված ուժերի գերագույն հրամանատարն է պատերազմի ժամանակ։ Հայաստանը պատերազմ չի հայտարարել որևէ երկրի, չի գտնվում Պատերազմական վիճակում, բայց գտնվում է Ռազմական դրության մեջ, սակայն ձեզ հայտարարում եք Գերագույն հրամանատար, այդ թվում՝ վերջին լայվի ընթացքում։ Արդյո՞ք Դուք եք տվել մինչ այս բոլոր հրամանները ռազմական գործողությունների ժամանակ։
Հայաստանն ունի կանոնավոր բանակ և ինչպես նաև Դուք էիք հայտնել, համարվում է տարածաշրջանում ամենամարտունակ բանակը․ այդ դեպքում ինչո՞ւ ենք պատերազմի առաջին օրվանից խոսում կամավորների մասին։
Արդյո՞ք, Ձեր կարծիքով, ժողովուրդն է կրելու սպասվող բանակցությունների, դիվանագիտական դաշտում հարցերի ու պատերազմի սկսման բեռը հետագայում։
Պատերազմի մեկնող կամավորականն ի՞նչ սոցիալական երաշխիքներ ունի, ի՞նչ աջակցություն է տրվելու կամավորի ընտանիքին նրա զոհվելու կամ վիրավորվելու պարագայում։ Ինչո՞ւ այդ մասին չի հայտարարվում այսօր, որպեսզի կամավորականը իմանա՝ իր ընտանիքն ապահովված կլինի և կարողանա մեկնել պատերազմ առանց անհանգստանալու ընտանիքի մասին։
Ասում եք, որ եթե ժողովուրդը պահանջի, անձամբ կգնաք պատերազմ, ինչպե՞ս եք չափելու «ժողովրդի պահանջ» կոչվածը։
Արդյո՞ք պատերազմում բեկում չի կարող մտցնել ՀՀ և Արցախի նախկին նախագահների գիտելիքները, փորձը, կապերը ի շահ երկրի ծառայեցնելը և 15 կուսակցությունների հայտարարած շտաբը ստեղծելը։
Դուք հայտարարում էիք, որ բանակցությունները սկսելու եք ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ ձեր սեփական կետից․ ո՞րն էր ձեր կետը և արդյո՞ք այն արդյունավետ է օգտագործվել, ըստ Ձեզ։
Արդյո՞ք հանրությունն իրավունք չունի տեղեկանալու, թե հանուն ինչի է կռվում, ինչ է զիջելու, ինչի շուրջ է բանակցվում, որն է «ցավոտ փոխզիջումը»։
Դուք բազմիցս հայտարարել եք, որ Ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի Հայաստանի, Արցախի և ադրբեջանի ժողովրդին ընդունելի տարբերակով։ Այդ հայտարարություններն անելիս արդյո՞ք մտածում էիք, որ Հայաստանին ու Արցախին ընդունելի տարբերակը ցավոտ փոխզիջումն է, իսկ Ադրբեջանին ընդունելի տարբերակը՝ կապիտուլյացիան, ինչպես ասում եք այսօր։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ թշնամին մոտեցել է Սյունիքի դարբասներին։ Ադրբեջանական և թուրքական ահաբեկչական ուժերը բազմիցս խոցել են նաև Հայաստանի սահմանամերձ շրջանները։ Ինչո՞ւ Հայաստանը չի դիմում ՀԱՊԿ-ին կամ Ռուսաստանին՝ գոնե Հայաստանի սահմանային անվտանգությունը պաշտպանելու համար։
Ժողովուրդը ձեզ տվել էր բարձր լեգիտիմություն՝ ապահովելու համար նաև 1994 թվականից պահպանվող թեկուզ փխրուն խաղաղությունը։ Արդյո՞ք այս օրերին վերլուծել եք՝ ինչո՞ւ, ի վերջո, բանը հասավ լայնամասշտաբ պատերազմին։

yerevan.today

դիտվել է 2645 անգամ
Լրահոս
Արցախի անկախությունը Ֆրանսիան չի ճանաչել. Արմեն Աշոտյան Նոր հանցավոր գործարքի հոտ է զգացվում Արցախի թիկունքում ՀՀ-ի հետ կապված հարցերը, այլեւս, քննարկվում և լուծվում են առանց Հայաստանի մասնակցության.Գոհար Մելոյան Դատավոր Ֆարխոյանը վերջացած մարդ է, որովհետև դավաճան Նիկոլի քաղաքական հրահանգները դակելով՝ նպաստել է հայրենիքի հանձնմանը․ Բաբկեն Հարությունյան Խոսնակ Մանեն պետք է կատարեր «Դավաճաններ» իշխանական խմբավորման պարագլխի հանձնարարությունը ու պետք է շեղեր հանրության ուշադրությունը Ադրբեջանցի զինվորները Նիկոլ Փաշինյանի պատվին տորթ են պատրաստել. video ԿԽՄԿ-ն հերքում է գերիների փոխանակման մասին լուրը Ֆրանսիայի Սենատը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման բանաձեւ ընդունեց Ռուսաստանի հայերի միությունը` ի դեմս նախագահ Արա Աբրահամյանի, պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը ԱԳՆ-ն` Աննա Հակոբյանի PR գրասենյա՞կ. Լուսանկար «Մարտունի քաղաքը 70-80 տոկոսի չափով վնասված է՝ շենքեր, դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի տուն, այսինքն՝ ամեն ինչ վնասված է». Քաղաքապետ Փաշինյանը տեսել է, որ Պուտինը նստում է «ՍՈՒ 30» ինքնաթիռը, ուզեցել է ինքն էլ նստի. Բագրատյան Կոտայքի մարզպետ կնշանակվի Մեսրոպ Մեսրոպյանը Արա Սաղաթելյանը` ՀՔԾ հրավիրվելու պատճառների մասին Սխալ է պատկերացումը, թե խաղաղապահները Ղարաբաղում ընդլայնվում են․ Պեսկով Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը կդառնան Ղարաբաղում խաղաղության երաշխավորները. Էրդողան Ֆրանսիայի Սենատում սկսել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման նախաձեռնության քննարկումը Ինչո՞ւ զոհերի ցուցակները չեն հրապարակվում․ պարզաբանում են ՊՆ-ից «Անիրավ դատավոր». Կարեն Ֆարխոյան ԱԺ հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց ռազմական դրությունը վերացնելու մասին հարցին Իսկ վաղը պատերազմ էր-2. ինչպես կորցնել դաշնակիցներին, ձեռք չբերել նորերին ու մնալ մենակ Լավ է, որ կարանք Թրյուդոյի հետ նասկի հագնենք՝ եռագույնի գույներով, բայց. Բագրատյան Վերաբնակեցում ահաբեկիչներով օպերացիան փորձարկվում է «Ինչպես առանց ցնցումների ազատել երկիրը պարտության սիմվոլ վարչապետից». Էդմոն Մարուքյան Վաղարշակ Հարությունյանի քիթն Արցախյան պատերազմի տարիներին վառոդի հոտ չի առել․ Հրանտ Բագրատյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Տեսակամուրջ. «Ե՞րբ ԵԱՏՄ անդամ երկրները կհաղթահարեն ճգնաժամը» Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12: 00-ին, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կանցկացվի Մոսկվա - Երևան - Մինսկ - Բիշքեկ - Նուր-Սուլթան տեսակամուրջ։ Թեման՝ «ԵԱՏՄ երկրների տնտեսությունները 2021 թ. - կանխատեսում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի համար»: Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն հոկտեմբերի 27-ից արցախյան պատերազմում գտնվող մասնակիցներ: ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմի կամավորները չեն ընդունում Նիկոլ Փաշինյանի ստորագրած խայտառակ կապիտուլիացիայի փաստաթուղթը. կամավորները պատրաստ են նոր պատերազմի: նոյեմբերի 25-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Թեմա` Արցախյան պատերազմ, գերիների հանձնում, ինչ քայլեր են իրականացվում գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում նոյեմբերի 25-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք: Մովսես Հակոբյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոնֆլիկտը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Երևան տեսակամուրջ. «WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը կխոսի արցախյան պատերազմի ու մարտական գործողությունների վերաբերյալ իր դիտարկումների և տպավորությունների մասին: Ասուլիսը կհեռարձակվի Facebook–ի և Youtube–ի մեր էջերում: Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ Վահան Բաբայանը և մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: ԹԵՄԱ՝ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները. մամուլում շրջանառվում է Սեյրան Օհանյանին կալանավորելու Բաքվի դատարանի որոշման մասին տեղեկություն. Մայր Աթոռը հաստատում է՝ ԱԱԾ-ն հերքում է, Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի ԱԱԾ հրավիրվելը. ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը. ներքաղաքական զարգացումներ: նոյեմբերի 23-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է գնդապետ Սայաթ Շիրինյանը: Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք: Մովսես Հակոբյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոնֆլիկտը նոյեմբերի 23-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը: Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք: Մովսես Հակոբյանի և վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոնֆլիկտը նոյեմբերի 23-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրերն են ազգագրագետ Սուսաննա Մելիքյանը և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը։ Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք նոյեմբերի 23-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը Թեմա` գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությունները, ՌԴ նախագահ Վ. Պուտինի անդրադարձը Ղարաբաղի հարցի լուծմանը, ՌԴ պաշտոնատար անձանց այցը Հայաստան, իրականացվող քայլերը: Ներքին քաղաքական կյանք
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub