Քրեական խստացումներն արվել են դավաճանության գործով մեղադրյալների՞ համար

Խորհրդարանը արտահերթ նիստում ընդունել է մի քանի օրինագծեր, որոնք վերաբերում էին աշխարհազորին, ռազմական դրության ընթացքում անհրաժեշտ նյութատեխնիկական ապահովմանը, աշխարհազորի ստեղծմանը, ռազմական դրության ժամանակ քրեական պատիժների խստացմանը և այլ հարցերի։ 

Սահմանվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքն օգտագործելու կարգ՝ ռազմական դրության պայմաններում։ Ըստ այդմ, եթե պետական համապատասխան գույք առկա չէ, ապա գույքի սեփականատիրոջը պետության կողմից ներկայացվում են համապատասխան հիմնավորումներ դրա անհարաժեշտության վերաբերյալ, և եթե սեփականատերը կամովին չհանձնի գույքը, կվերցվի հարկադիր կերպով։
Վերցնելուց առաջ մասնավոր գույքը գնահատվում է՝ հաշվի առնելով կոնկրետ իրադրությունը, հրատապությունը, գույքի գտնվելու վայրը և էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Ռազմական դրության ավարտից հետո վերցված գույքը հետ կվերադարձվի սեփականատիրոջը, սահմանված են նաև փոխհատուցման չափեր։
Օրենսդրական հաջորդ փոփոխությունը վերաբերում է աշխարհազորին։ Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ «հավանական հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրումը ցույց են տալիս, որ ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի տարածքի խորքը՝ դիվերսիոն կամ ահաբեկչական, կամ հետախուզական, կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների, ինչպես նաև հակառակորդի զինված ուժերի ներթափանցած խմբերի լայն կիրառմամբ: Դրանց դիմակայելու, չեզոքացնելու և ոչնչացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել միասնական ղեկավարության ներքո գործող ուժերի և միջոցների համախումբ` աշխարհազոր»։
Աշխարհազորի ստեղծմամբ պայմանավորված՝ անհրաժեշտ փոփոխություններ են կատարվում նաև տեղական ինքնակառավարման մասին օրենքներում, ՏԻՄ ղեկավարների տեղակալները կամ անձամբ իրենք դառնում են աշխարհազորի ղեկավարներ։ Աշխարհազորը կստանա զենք, կկրի զինվորական համազգեստ։ Աշխարհազորը կազմավորվում է բացառապես կամավորության սկզբունքով, որին կարող են անդամագրվել նաև պահեստազորում հաշվառված, սակայն կցագրում չունեցող անձինք։ ԱԺ-ն վավերացրել է նաև «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան: Ըստ այդմ՝ վարձկանների հավաքագրումը, օգտագործումը, ֆինանսավորումն ու ուսուցումը քրեորեն հետապնդելի արարքներ են և առաջացնում են պետությունների ինքնիշխան հավասարության, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման սկզբունքների խախտում:

Կոնվենցիայի կետերով՝ կարելի է պատասխանատվության ենթարկել նաև Թուրքիային և Ադրբեջանին` Արցախի դեմ պատերազմում վարձկանների կիրառման համար: Այս մասին հայտարարել է արդարադատության նախարարի տեղակալը՝ հավելելով, որ Թուրքիան չի վավերացրել այս կոնվենցիան։ Կատարված ամենաէական փոփոխություններից մեկի համաձայն՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ որոշակի գործողություններ կատարելու համար սահմանել առավել խիստ պատժաչափեր:

ՀՀ պաշտպանության փոխնախարար, հարցի հիմնական զեկուցող Գաբրիել Բալայանը նշել է՝ նախագծով առաջարկվում է լրամշակել Քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-րդ, 327.5-րդ, 327.6, 328, 356-րդ, 361-րդ և 362-րդ հոդվածներով նախատեսված արարքների համար պատժաչափերը, եթե դրանք կատարվում են
ռազմական դրության և պատերազմի ժամանակ։ Բալայանի խոսքով՝ արդեն կան առաջադրված մեղադրանքներ, կան իրականացված համապատասխան իրավախախտումներ, այսինքն՝ օրենքով արգելված արարք կատարելու հետ կապված համապատասխան պաշտոնատար անձանց մեղադրանքներ են առաջադրվել: «Եվ այս պահին գտնում ենք, որ պետք է ավելի հրապարակային, ավելի խիստ պատիժ նախատեսվի, որ անձինք ձեռնպահ մնան նման արարքներ կատարելուց կամ որոշակի իրադրության պարագայում անգործություն ցուցաբերելուց»,- հայտարարել է Գաբրիել Բալայանը:

Հետաքրքիր է, թե ովքեր են այն մարդիկ, ում վրա առաջին հերթին կտարածվի այս խստացումը, և որքանով նշված անձինք կապ ունեն դավաճանության հայտնի գործի հետ։ Ինչպես հայտնի է, ԱԱԾ պետի տեղակալը հայտարարել է, որ պետական դավաճանության և լրտեսության գործով այս պահին կա երկու մեղադրյալ, որոնք տեղեկատվություն են փոխանցել հակառակորդին։ Ամեն պարագայում օրենքը չի կարող ունենալ հետադարձ ուժ և եթե անգամ այս խստացումներն ընդունվել են, ապա դրանք կարող են տարածվել ընդունումից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Հայկ Դավթյան

 

 

 

 

 

դիտվել է 3435 անգամ
Լրահոս
Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Կա մի կարևոր գործ, որը պետք է անենք․ Աշոտ Անդրեասյան (video) Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Էս ի՞նչ եք անում․ ի՞նչ որոշումներ եք ընդունել․ Արեգնազ Մանուկյանը նեղը գցեց Ժաննա Անդրեասյանին (video) Ինչ է ասել Պուգաչովան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը կայցելի Թուրքիա Հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ Հենց այդ պահին ԱԱԾ-ն Նիկոլի հետևից է գնալու․ Սերգեյ Շաքարյանց (video) «Դրանք կեղտեր են»... Երվանդ Բոզոյան (video) Նիկո՛լ, չերազես ու դեռ կտեսնես․․․ Աննա Մկրտչյան (video) Դու՞ ես Հայաստանի կառավարությունը, որ հիմա էլ սպառնում ես արցախցիներին․ Շարմազանովը՝ Նիկոլին (video) Կա՛մ Պուտինը կոնկրետ խփում է, կա՛մ ՌԴ-ում նոր ահաբեկչություններ կլինեն. Երվանդ Բոզոյան (video) Արա՛, ի՞նչ ես յալվար ընկել, ինչի՞ ես ծախում էդ գյուղերը. Հրանտ Բագրատյանը հունից դուրս եկավ (video) Էս ո՞վ եք դուք․ Չեմբեռլենին գովերգող փոսթ՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովի պաշտոնական էջում Ալիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. Հայրապետյան «Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան Սիլվա Համբարձումյանը հիմա էլ ՔՊ-ականների դեմ է հաղորդում տալիս Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը սպառնաց Սամվել Շահրամանյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am