Ես տեղյակ եմ, որ իմ երեկվա ելույթը բազմաթիվ հակասական գնահատականների տեղիք է տվել, ուրախ եմ. վարչապետ
«Ռազմական դրության, առավել ևս մարտական պայմաններում պետք է գործի հրամաններն անվերապահորեն և առանց քննարկման կատարելու տրամաբանությունը: Հրամաններ չկատարողները, հրաման կատարելու կամքը սասանողները պետք է ենթարկվեն խստագույն պատժի, պատասխանատվության, և որ կարևոր է նաև՝ հանրային արգահատանքի։
Որևէ բան չպետք է արդարացում դառնա նրանց համար, որովհետև խաղասեղանին հայրենիքի ու ժողովրդի ճակատագիրն է, և մենք չենք կարող թույլ տալ Արցախի կորուստ կամ հայաթափում», - ուղերձով դիմելով ժողովրդին՝ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես տեղյակ եմ, որ իմ երեկվա ելույթը բազմաթիվ հակասական գնահատականների տեղիք է տվել։ Անկեղծ ասած՝ տարօրինակ չթվա, ուրախ եմ դրա համար։ Այդ ելույթն ուներ երկու նպատակ՝ միջազգային հանրությանը ի ցույց դնել հայկական կողմերի կառուցղականությունը և նաև հայ ժողովրդի հաստատակամությունը Արցախի իրավունքների համար անմնացորդ պայքարելու տրամաբանության մեջ», - ասաց վարչապետը։
«Երկու խնդիրն էլ լուծված են լիովին, մի փոքր անսովոր, բայց բավական արդյունավետ ձևով։ Ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել ձեր հաստատակամության համար: Բոլորս հանուն Արցախի, ամեն ինչ հանուն Արցախի, այս տրամաբանությունն է, որ պետք է գործի այս օրերեին», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։