Զինծառայողների կողմից ծառահատում կատարելու դեպքի առթիվ մինչդատական քրեական վարույթ չի իրականացվում․ պարզաբանում
ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ նիստում ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի խորհրդարանում արած հայտարարությանը՝ զինծառայողների կողմից ծառահատում կատարելու եւ այդ կապակցությամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ:
«Ի պատասխան ԱԺ պատգամավորի կողմից արված հայտարարության՝ տեղեկացնում ենք, որ նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում մինչդատական քրեական վարույթ չի իրականացվում»,-ասված է պարզաբանման մեջ: