Ցանկացած երկրի մասնակցության համար անհրաժեշտ է Երևանի և Բաքվի համաձայնությունը. Պեսկով
«Ցանկացած երկրի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում պետք է համակարգված լինի Հայաստանի և Ադրբեջանի հետ: Այստեղ կարևոր է երկու կողմերի տեսակետը, նկատի ունեմ հակառակորդ երկրները՝ Ադրբեջանը և Հայաստանը: Միայն հակառակորդ երկրները կարող են համաձայնվել կամ ցանկանալ այս կամ այն պետության մասնակցությունը կարգավորման գործընթացին», -ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Թուրքիան պետք է ավելի շատ ներգրավվի Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների հաջորդ փուլում նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: