Բայց չի ասում՝ Խաչատուրո՛վ, ոտքերդ լվանք, ջուրը խմենք
Ալենն ասում ա՝ կդիմենք ՀԱՊԿ ֊ին, եթե վստահ լինենք՝ դրական կարձագանքեն, իսկ ինչի՞ չպետք ա դրական արձագանքեն՝ մի՞թե《փայլուն》չեն հայ ֊ ռուսական հարաբերությունները, մի՞թե մոռացել է՝ ՀԱՊԿ անդամ Բելառուսի Նախագահ Լուկաշենկոն Փաշինյանին լեզուն մի տեղը մտցնել էր հորդորել, Փաշինյանն էլ միայն պատասխան պահանջող հայացքով էր նայել, իսկ Տաջիկստանի, Ղրղզստանի ու Ղազախստանի հետ, որոնք դեռ իրենք են ընտրում ապրե՞լ, թե՞ մեռնել Մեծ Թուրանի կազմում, ինչպիսի՞ հարաբերություններ այժմ ունենք մենք։
Բայց Ալենը չի ասում՝ Խաչատուրո՛վ, ոտքերդ լվանք, ջուրը խմենք, բայց չի ասում՝ Հայաստանը ՀԱՊԿ ֊ից բացի ՌԴ հետ դեռ առանձին պայմանագիր ունի, որովհետև զգում ա՝ իրենց որևէ մեկը չի՛ հավատում, չի՛ վստահում ... Չերչիլների ու Ստալինների բանակցություններում Պռավդա թերթի խմբագրի անլուրջ ու դիլետանտ օգնականները չէին բանակցում։
Ուզում եմ հիշեցնել՝ Քառօրյայի հրադադարը հաստատվեց, երբ Խաչատուրովը մեկնեց Մոսկվա, ով դեռ պետք է դառնար ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ու հետկանչվեր, որ《մեծ գրավ տային ու ստիպված խոսեր》անբարո ու ապօրինի քրեական գործով։
Հիմա հարց՝ ո՞վ կարող է ՀԱՊԿ ֊ում կամ ՌԴ ֊ում Հայաստանի շահն առավելագույն արդյունավետությամբ ներկայացնել։
#ՊՊԿ։
Վահե Եփիկյանի գրառումը