Ռուսական վարկածով՝ «թուրք սուլթանը ռևանշի է դիմել». սպասենք Պուտինի արձագանքին, Իրանն արդեն բանագնաց է ուղարկում

Այսօր առավոտյան ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը հայտնեց, որ ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է Հայաստանի տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը: «Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ», - գրում է Շուշան Ստեփանյանը: Քիչ անց նա հաղորդեց, որ ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան և «Հայկական կողմն արդեն իսկ դիմել է պատասխան գործողությունների»:

Այնուհետև Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը հաղորդեց, որ հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ, կան վիրավորներ: Հայաստանի հարավային ուղղությամբ ադրբեջանական ոտնձգությունները կանխելու նպատակով ՀՀ սահմանապահ ուժերը դիմել են կանխարգելիչ գործողությունների` հակառակորդին պատճառելով զգալի վնասներ և կորուստներ, հաղորդում է Պաշտպանության նախարարության խոսնակը: «Հակառակորդը սահմանի տվյալ հատվածում օգտագործում է անօդաչու թռչող սարքեր», - գրել էր Շուշան Ստեփանյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր հրամանատարական կազմի հետ քննարկել է ՀՀ հարավային սահմանում առկա օպերատիվ իրադրությունը և առաջիկա քայլերն ու խնդիրները: «Բոլոր շարժերը մեր կողմից ֆիքսվում է, չունենք անձնակազմի կորուստներ, չունենք մարդկային ոչ մի կորուստ, տեխնիկայի կորուստներ: Իրավիճակն, ընդհանուր առմամբ, շփման գծում մեր կողմից վերահսկելի է:

ՀՀ զինված ուժերը, մեր անձնակազմը պատրաստ է ցանկացած վայրկյանի, երբ հակառակորդը փորձի պետական սահմանը խախտել, առկա բոլոր ուժերով կհասնենք հուժկու հարված և կկիրառենք զինանոցում գտնվող բոլոր զենքի տեսակները»,-ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը: Նաև նշվել է. «Գիտենք իրենց բոլոր կրակային դիրքերի տեղերը: Եթե հանկարծակի կրկնվեց, սաղ խոցելու ենք, ջարդելու ենք: Հակառակորդի ոտնձգությունը չենք թողնելու»:

Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ:

Մեկ ամիս լայնածավալ պատերազմի արդյունքներից դժգոհ Էրդողանն ու Ալիևը որոշել են Հայաստանի նկատմամբ հոգեբանական ճնշում իրականացնել՝ ցույց տալով, թե հաջորդ թիրախը՝ Հայաստանի սահմաններն են:

Ռուսական շրջանակների գնահատականներին, անշուշտ հետաքրքիր կլինի այսօր հետևել: Ռուս ռազմական լրագրող Սեմյոն Պեգովն իր WarGonzo-ի տելեգրամի էջում օրինակ արդեն իսկ կարծիք է նետել, թե՝ «Էրդողանի հատուկ ջոկատայինները պատրաստվում են Հայաստան ներխուժել»: Պեգովը այդ մասին նշել է՝ հղում անելով WarGonzo-ի՝ Ստամբուլի աղբյուրներին: Ավելին, Սեմյոն Պեգովը, կարծես, ներկայացնում է դրա պատճառը, թե ինչու է այսօր նման բան տեղի ունեցել ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետում: Ըստ ռազմական լրագրողների՝ տեղեկությունները, որ երեկ ՌԴ օդատիեզերական ուժերը հուժկու հարված էին հասցրել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի աջակցությունը վայելող գրոհայիններին, «զայրացրել են Էրդողանին» և «թուրք սուլթանը ռևանշի է դիմել՝ հարձակում գործելով Հայաստանի հարավում»:
Ռուսական կողմին՝ Հայաստանին չօգնելու քաղաքականությունը արդարացնելուն ուղղված քա՞յլ է արդյոք ռուս ռազմական լրագրողի դատողությունը, թե՞ իրականություն՝ ցույց կտա ժամանակը:

Հիշեցնենք, երեկ մի շարք լրատվամիջոցներ հաղորդեցին, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հուժկու հարված են հասցրել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի աջակցությունը վայելող գրոհայիններին։ Տարբեր լրատվամիջոցներ հայտնեցին, որ ռուսական ռազմական ինքնաթիռները ոչնչացրել են Իդլիբի նահանգում գտնվող գրոհայինների ճամբարը։ Տարբեր աղբյուրներ հայտնում են, որ Ռուսաստանի ՕՏՈւ–ի հասցրած հարվածից զոհվել և վիրավորվել է ավելի քան 100 գրոհային, իսկ նրանց մարզական ճամբարն ամբողջովին ոչնչացված է։

Մի բան պարզ է՝ Ռուսաստանն արդեն առավել հստակ պետք է լինի: Հայաստանի սահմանին այսօր առավոտյան տեղի ունեցածը պահանջում է արդեն կոնկրետ արձագանք և գործողություն Մոսկվայից: Եթե մինչ այժմ ՌԴ-ից նշում էին, թե պատերազմը Հայաստանի սահմանին չի ընթանում, ՌԴ-ն չի կարող ներգրավել, ապա այսօր Հայաստանի սահմանին տեղի ունեցածը չի կարելի ոչ մի կերպ անտեսել:
Հարևան Իրանն իր հերթին բավական անհանգստացած է:

Այսօր ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Իրանի նախագահի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Երևան և Բաքու: Իսկ Իրանի ԱԳՆ քաղաքական հարցերով փոխնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Արդեբիլ նահանգի Փարսաբադ Մողան օդանավակայան՝ այցելելով Հայաստանին ու Ադրբեջանին սահմանակից տարածքներ, հայտնել է IRNA-ն։ Իրանցի պաշտոնյան հակամարտող կողմերին կոչ է արել և նախազգուշացրել՝ հրետանային հարվածներ չհասցնել իրանական ջրամբարներին ու էլեկտրակայաններին։ Արաղչին ասել է, որ Արաքս գետի երկայնքով Իրանն ունի ջրամբարներ ու էլեկտրակայաններ, ուր ևս պատրաստվում է այցելել։ Նա հավելել է, որ դրանք առաջնային նշանակություն ունեն Իրանի համար և չպետք է վնասվեն երկու հարևանների հակամարտության ընթացքում։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 10213 անգամ
Լրահոս
«Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Քայլիստ Հակոբը Հայաստանն է և վե՞րջ Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան «Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին Ինչու ռուսական զորքը լքեց Արցախը․ վերլուծական Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Գյումրի, Արարատ, Հրազդան և Վանաձոր քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Նիկոլ Փաշինյանը չի դադարում գերազանցել ինքն իրեն Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միության անդրադարձը բրիտանացի պատգամավորի արձանագրումներին Լրագրողների եվրոպական ֆեդերացիան պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար ԵՄ-ից արձագանքել են Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ հեռանալուն Կոչ ենք անում ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ Ռուբեն Հայրապետյանը փոխանցել է Սամվել Վարդանյանի գրավից պակասող ամբողջ գումարը․ Հրապարակ Ի՞նչ էր անում Դիլիջանի քաղաքապետը Փաշինյանի՝ Ոսկեպարի հանդիպմանը Գարդման-Շիրվան-Նախիջևանը ակնկալում է՝ ԱՄՆ դեսպանը կնպաստի արցախցիների վերադարձի ժամկետի մատնանշմանը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am