Ալիեւի խոսքին ոչ ոք չի հավատում․ Կոնստանտին Զատուլին
ՖԱՆ-ին ՌԴ Պետդումայի ԱՊՀ եւ հայրենակիցների հարցերով կոմիտեի անդամ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը ասել է, որ արդեն երրորդ անգամ է` Ադրբեջանը խախտում է հրադադարի պայմանները:
«Ադրբեջանն այս ֆոնին խոսում է մինչեւ վերջ գնալու ցանկության մասին։ Ընդ որում՝ երբ կողմերը պայմանավորվում են հրադադարի շուրջ, Բաքուն հայտարարում է, որ այն ժամանակավոր է, տեխնիկական, այլ ոչ թե տեւական։ Այդ հրադադարը չի չեղարկում Ղարաբաղի պատկանելության հարցի ռազմական ուժով լուծումը։ Հիմա արդեն խոսքը վերաբերում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի շուրջ գրավված շրջանների վերադարձին, մարտերն արդեն ընթանում են Լեռնային Ղարաբաղի տարածքում»,- նշել է Զատուլինը։
Նա հավելել է, թե Ալիեւի հանդարտեցնող հավաստիացումները, որ Լեռնային Ղարաբաղում հայերը, ինչպես ադրբեջանցիները, ապրելու են Ադրբեջանի կազմում՝ առանց որեւէ խնդրի, իրականությանը չի համապատասխանում։ Ալիեւի խոսքին ոչ ոք չի հավատում։ «Կարծում եմ՝ դրան չի հավատում նաեւ Ալիեւն ինքը, որը բազմիցս ապացուցել է հայ ժողովրդի հանդեպ իր իսկական վերաբերմունքը, այդ հարցում ամոթ չի ունեցե»,- նշել է Կոնստանտին Զատուլինը։