«Սա պարզապես պատերազմ չէ Ադրբեջանի և Թուրքիայի 10 անգամ ավելի մեծ բանակի դեմ, սա Հայոց ցեղասպանության մի նոր փորձ է». Տիգրան Ձիթողցյան

Հայտնի նկարիչ Տիգրան Ձիթողցյանը հերթական գրառումն է կատարել սոցցանցում՝ փորձելով իր բազմահազարանոց հետևորդների ուշադրությունը հրավիրել հայ ժողովրդի դեմ վարվող ցեղասպանական արշավին և կոչ անելով միջազգային հանրությանը կանգնեցնել ագրեսորին:

«Արդեն մեկ ամիս է, ինչ հայ ժողովուրդը հարձակման տակ է գտնվում, և ամբողջ ազգը պայքարում է ողջ մնալու իրավունքի և մեր հողի մի մասը պաշտպանելու համար: Սա պարզապես պատերազմ չէ Ադրբեջանի և Թուրքիայի 10 անգամ ավելի մեծ բանակի դեմ: Սա Հայոց ցեղասպանության մի նոր փորձ է Էրդողանի և նրա մարիոնետ Ալիևի կողմից, որոնք մեր դեմ են ուղարկում Սիրիայում և այլ երկրներում վարձած ահաբեկիչներին»,- գրել է հանրահայտ նկարիչը՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությունը դարձյալ ռմբակոծվում է՝ չնայած Վաշինգտոնում կնքված երրորդ հրադադարին:

«Բռնապետները շարունակում են անել այն, ինչ նրանք արել են հայերի դեմ դարեր շարունակ և անպատիժ են մնացել: Քանի որ մենք նրանց ճանապարհին ենք կանգնած թրքախոս պետությունների ընդլայնման մտադրության իրականացման գործում: Քանի որ մենք քրիստոնյա ենք և գլուխ չենք խոնարհում: Ճիշտ չենք արդյո՞ք մենք, երբ պաշտպանում ենք մեր քրիստոնեական ավանդույթները, մեր դարավոր և առաջին քրիստոնեական եկեղեցիներն աշխարհում, մեր ժողովրդավարությունը, մարդկային իրավունքները, թե՞ պետք է փախչենք և տարածվենք աշխարհով մեկ, ինչպես դա տեղի ունեցած 105 տարի առաջ: Եթե 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը ճանաչված լիներ, Հոլոքոստը տեղի չէր ունենա, այսօր Էրդողանի այս գործելաոճն անհնար կլիներ: Այսօր Էրդողանն ունի նույն հավակնությունները, ինչ Հիտլերը: Նա փորձում է ներխուժել և ավերել ամենն, ինչ կարող է: Նայեք Սիրիային, Լիբիային, հաջորդը Հայաստանն է: Գերմանիայի ժողովուրդը չէր ֆաշիստը, ընդամենը 3 տոկոսն էր: Թուրքիայի ժողովուրդն էլ չէ, սակայն դուք պետք է տապալեք այդ խենթին և ժողովրդավարական երկիր կառուցեք, վերադարձրեք ձեր ազատությունը: Արթնացեք, կանգնեցրեք ագրեսորին»,- հավելել է Ձիթողցյանը:

դիտվել է 1132 անգամ
Լրահոս
Դու՞ ես Հայաստանի կառավարությունը, որ հիմա էլ սպառնում ես արցախցիներին․ Շարմազանովը՝ Նիկոլին (video) Կա՛մ Պուտինը կոնկրետ խփում է, կա՛մ ՌԴ-ում նոր ահաբեկչություններ կլինեն. Երվանդ Բոզոյան (video) Արա՛, ի՞նչ ես յալվար ընկել, ինչի՞ ես ծախում էդ գյուղերը. Հրանտ Բագրատյանը հունից դուրս եկավ (video) Էս ո՞վ եք դուք․ Չեմբեռլենին գովերգող փոսթ՝ ՀՀ ԱԺ հանձնաժողովի պաշտոնական էջում Ալիևը հունվարին շատ պարզ խոսել է իր նպատակների մասին, Փաշինյանն էլ տեղյակ է՝ միակողմանի զիջումը ոչ միայն չի կանխելու պատերազմը, այլև նաև արագացնելու է այն. Հայրապետյան «Փալասին խորհուրդ կտամ փնտրել ու գտնել մի հայ ճարտարապետ ու հարցնել՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին». Ռուբեն Մելիքյան Սիլվա Համբարձումյանը հիմա էլ ՔՊ-ականների դեմ է հաղորդում տալիս Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում Toyota-ի խմած վարորդը դարձել է ավտովթարների հեղինակ. 12-ամյա տղան ու նրա մայրը հոսպիտալացվել են Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը սպառնաց Սամվել Շահրամանյանին (video) Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է Ինչո՞ւ Կառավարությունը 3 տարում չի կարողանում Շուռնուխում 10 տուն կառուցել․ հարց Սյունիքի մարզպետին (video) Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում. Նոյեմ Անդրեասյան 2022-ի աշնանից նպաստից զրկված ընտանիքները կշարունակեն ստանալ իրենց նպաստները Ներկա վիճակում անիրատեսական է մտածել ադրբեջանցիների կողմից օկուպացված մեր տարածք վերադառնալու մասին. Շահրամանյան Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումը մտահոգություն է առաջացրել Ռուսաստանում. Զախարովա Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է (video) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձվեց մինչեւ տարեվերջ Արցախում քանի մարդ է մնացել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը Մարտի 27-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 27-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյան Մարտի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am