«Թուրքիան զբոսաշրջային գործակալություն է դարձել ջիհադականների համար»․ Նիկոս Դենդիասը՝ Լավրովին
greekcitytimes.com կայքի փոխանցմամբ՝ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասն այսօր Աթենքում Ռուսաստանի ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան զբոսաշրջային գործակալություն է դարձել ջիհադականների համար:
«Ցավոք տարածաշրջանային բոլոր զարգացումներում ընդհանուր է Թուրքիայի ապակայունացնող գործոնը։ Մտահոգությունս եմ հայտնել ջիհադականների համար զբոսաշրջային գործակալություն դարձած Թուրքիայի դերի վերաբերյալ»,- նշել է Հունաստանի արտգործնախարարը, որը բարձրացրել է նաև թուրքական ռազմական տեխնիկայի մասին հարցը:
Լավրովն անդրադարձել է Միջերկրական ծովի արևելյան հատվածներում լարված մթնոլորտին՝ նշելով, որ հույս ունի, որ այդ հարցը միջազգային օրենքի շրջանակներում հնարավոր կլինի խաղաղ ճանապարհով լուծել։