Զինկոմիսարիատների դիմաց 24-ժամյա հերթեր պետք է լինեն. Փաշինյան

«Այսօր զինկոմիսարիատների առաջ պետք է հերթեր գոյացած լինեն: 24 ժամ պետք է հերթեր լինեն: Մարդիկ պետք է պատրաստ լինեն կատարել ՊԲ հրամանատարի ցանկացած հրաման, որովհետև այսօր մեր ժողովրդի ճակատագրն է որոշվում», - ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ երախտագիտություն հայտնելով կամավորներին:

 «Ադրբեջանն ուզում է Ղարաբաղի կապիտուլյացիան, բայց Ղարաբաղն Ադրբեջանի կապիտուլյացիան չի ուզում: Մեր ժողովուրդը պետք է ցույց տա, որ կոտրվել չի լինելու, համաձայնվել չի լինելու, կապիտուլյացիա չի լինելու, և դրա թիվ մեկ արտահայտությունը պետք է զինկոմիսարիատների դիմաց 24-ժամյա հերթերը լինեն», - շեշտեց վարչապետը:

«Մենք պետք է հասկանանք, որ սա ճակատագրական պահ է, և հիշենք, որ առյուծի նման տղերք ունենք, որոնք բառիս բուն իմաստով առյուծի նման կռվում են: Մեր հանրության մեջ պետք է լինի այն տրամադրությունը, որ մարտի դաշտից փախածն արժանանա հանրային սուր պարսավանքի: Մենք պետք է համազգային կոնսենսուս ունենանք: Բոլոր այն մարդիկ, որոնք լքել են իրենց վստահված դիրքը, պետք է իմանան, որ արժանանալու են հանրային պարսավանքի», - ասաց նա:

Փաշինյանի խոսքով՝ անթույլատրելի է, երբ բժիշկն ու քաղաքացին համաձայնության են եկել տղային կորոնավիրուսային հիվանդություն վերագրել, որպեսզի նա խուսափի զորակոչից:

Վարչապետը միաժամանակ հիշեցրեց իր հայտարարությունը՝ ինքը պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի, մեկնել առաջնագիծ, բայց մեկը պետք է լինի՝ կատարելու վարչապետի պարտականությունները:

դիտվել է 3617 անգամ
Լրահոս
Հայտարարություն տրիբունալի խորհրդի և ներկա վիճակի մասին Ի՞նչ առաջարկներ է ներկայացնում Անդրանիկ Միհրանյանը Սրբազանին և շարժման մյուս անդամներին Ադրբեջանական մամուլն ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան. Հայրապետյան Կարեն Ջալավյանը` Քյոխը, Հանրապետության հրապարակում է Տեսանյութ են հրապարակել, որ իմ տնակից դուրս է գալիս Իշխան Սաղաթելյանը. բա մյուս մարդկանց ինչո՞ւ չեք նկարել. Սրբազան Թե ով կլինի մեր թեկնածուն, դա ժամանակի ընթացքում կորոշվի. Բագրատ Սրբազան Ռեժիմը պետք է մնա մաշեցնող անորոշության մեջ․ ինչ պետք է անի ԱԺ ընդդիմությունը հիմա Վաղը ՀՀ-ի տարբեր վայրերում խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու․ հանրահավաք չի լինելու․ Բագրատ Սրբազան Ամենաշատ դիմորդներ ունի ԵՊՀ-ն, ամենաքիչը՝ ագրարային համալսարանը 2 զոհ,1 վիրավոր․ Սիսիան-Նորավան ճանապարհին բախվել են «Opel»-ը և «KamAZ»-ը Մենք այսօր պատրաստ ենք վերահաստատել մեր իրավունքը՝ մեր հողում ապրելու․ Սուրեն Պետրոսյան Բագրատ Սրբազանն ազդարարեց գործող իշխանության մերժման մեկնարկը Մենք Արցախում ապրել ենք այդ ամենը, ինչն այսօր տեսնում ենք մայր հայրենիքում. Ղուլյան Մեզ հոգևոր առաջնորդ է պետք, որովհետև սա հոգու սովի արդյունք է․ Գևորգ Գրիգորյան Ավարայր, Սարդարապատ, Շուշի կերտած հայ ժողովուրդը երբեք ծնկի չի գալու. Աբրահամ Գասպարյան Մենք հայրենիքի տերն ենք, ունենք պատիվ և հայրենիք. Գառնիկ Դանիելյան Անվճար իրավաբանական խորհրդատվություն եմ տալիս ՔՊ պատգամավորներին․ Բաբայան Կոչ եմ անում ուսանողական խորհրդարանին չհեռանալ արմատներից․ բժշկական համալսարանի ՈւԽ հիմնադիր անդամ Բաքուն և Անկարան կգա՞ն Նիկոլին օգնության Ալիևը փաստում է՝ առանց Նիկոլի նա ոչինչ չի կարող ստանալ Հայաստանից ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի կողմից ատելության խոսք տարածելու կապակցությամբ Թագուհի Թովմասյանը գրություններ է ուղարկել մի շարք կառույցների Բերման ենթարկված 10 քաղաքացիներն ազատ են արձակվել «Ավերակված է մեր երկիրը՝ ֆիզիկապես ավերակված է, հոգեպես ավերակված է․ բարոյապես ավերակված է, մտքով ավերակված է»․ Բագրատ Սրբազան Ալիևները մեկնել են օկուպացված Շուշի Սահմանային սյուների տեղադրումը գրեթե ավարտված է. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am