Արցախի հոշոտված քաղաքները, խաղահրապարակները շուտով կլցվեն խինդ ու ծիծաղով. պատգամավոր
Դիտել նաև
Նոր ծրագիր ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար
Ռուսներն ուզում էին երեխաներին հանել Լաչինի միջանցքով, բայց նրանց մեքենաների վրա կրակեցին․ Մեծ Շեն գյուղի բուժքույր
Ադրբեջանի ՊՆ-ի տեղեկատվական ստահոդ քաղաքականության նպատակը միջազգային հանրությանը մոլորեցնելն է. ՊԲ
«Պադվալում ենք, լավ կացեք». Ադրբեջանի օդուժի և հրթիռահրետանային հարվածները Ստեփանակերտի ուղղությամբ չեն դադարում
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հույս հայտնելով, որ Արցախի խաղահրապարակները շուտով կլցվեն խինդ ու ծիծաղով:
«Արցախի հոշոտված քաղաքները, փողոցներն ու խաղահրապարակները շուտով կլցվեն խինդ ու ծիծաղով, նորից ապրելու ենք առանց վախի, բայց միշտ՝ զգոն և պատրաստված, նորից շենացնելու ենք ու կառուցենք, նորից ժպտալու ենք ու ապրենք այնպես, որ արժանի լինենք մեր ապրելու համար կյանք տված ՀԵՐՈՍՆԵՐԻՆ, հաղթանակը չափազանց թանկ է... բայց գալու է և շատ շուտով»,-գրել է Գայանե Աբրահամյանը: