Ալիևն ունի մոտ 7 000 սպանված. բլոգեր
Բլոգեր, լրագրող Ալեքսանդր Լապշինը գրում է, որ Ալիևն ունի մոտ 7 000 սպանված, կորցրել է զրահատեխնիկայի 80 տոկոսը:
«Եվ այսպես, ի՞նչ մենք ունենք Արցախի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծված արյունալի պատերազմի 30-րդ օրը. Ադրբեջանը տալով մոտ 7 հազար սպանված, զրկվելով տանկերի ու զրահատեխնիկայի 80 տոկոսից, ավիացիայի 90 տոկոսից, եւ բոլոր իր անօդաչու սարքերի մոտ 60 տոկոսից, այդպես էլ չի կարողացել գրավել 120 հազար բնակչություն ունեցող հանրապետությունը: Բաց աղբյուրներից այսօր արդեն ակնհայտ է, որ ադրբեջանական զորքերը կարողացել են ներթափանցել Լեռնային Ղարաբաղի խորքը միայն հարավում, Արաքսի հովտի շրջանում: Այնտեղ տեղանքը հարթավայրային է, որտեղ Ադրբեջանը կարողացել է ամբողջովին օգտագործել կենդանի ուժի եւ տեխնիկայի 4 անգամ ավել լինելու իր առավելությունը: Ինչպես եւս ենթադրվում էր, դրանով ամեն ինչ կանգ է առել, ադրբեջանցիները «լռվել են»: