«Ադրբեջանի հայտարարություններն ունեն սադրիչ բնույթ». ՊՆ խոսնակ
Դիտել նաև
Չնայած առանձին պրովոկացիաներին` հայկական կողմը շարունակելու է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին. Նիկոլ Փաշինյան
Եթե այս անգամ էլ ադրբեջանցիները չպահպանեն հրադադարը՝ պետք է սկսվի Արցախի անկախության ճանաչման գործընթաց․ Արման Վարդանյան
Դեռեւս ժամը 08.00-ն չլրացած Ադրբեջանի ՊՆ-ն շտապեց հայկական կողմին մեղադրել հրադադարը կոպտորեն խախտելու մեջ. Արցախի ՊՆ
Շուշանիկ Ներսիսյանի մեծ լավությունը Սամվել Ալեքսանյանին
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը:
Ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե, իբր, հայկական կողմը խախտել է հումանիտար հրադադարի ռեժիմը, չեն համապատասխանում իրականությանը և ունեն ակնհայտ սադրիչ բնույթ:
Այս առումով ՀՀ պաշտպանության նախարությունը կարևորում է հրադադարի ռեժիմի պահպանման հստակ պարամետրերի շուտափույթ ներդրումը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդրությամբ ռազմագերիների և պահվող այլ անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը»: