Ադրբեջանի նախագահը կրակը դադարեցնելու մտադրություն չունի․ Արծրուն Հովհաննիսյան
ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասուլիսի ընթացքում անդրադարձավ Ադրբեջանի նախագահի հայտարարությանը.
«Օրվա ընթացքում և երեկ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե պատրաստ է կրակի դադարեցմանը, բայց իրադարձությունները ցույց տվեցին, որ նման մտադրություն չունի: Դուք րոպեներ առաջ տեսաք Թուրքիայի նախագահի հայտարարությունը: Եթե սա հայության լինելիության, մեր պետականության, մեր ազգի լինելիության գոյապայքարն է, հետևաբար մենք կարող ենք պատասխանել՝ ինչ է նշանակում մեր հաղթելը: Հաղթելը նշանակում է մեր անվտանգությունը, երկրորդ անգամ ցեղասպանություն թույլ չտալը, հակառակորդի ԶՈՒ-ին խնդիրներից զրկելը»,-նշեց նա։