Հադրութից հյուսիս, Մարտունիից հարավ կան դիվերսիոն խմբեր. Արծրուն Հովհաննիսյան
Այսօր ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Օրվա ընթացքում Հադրութից հյուսիս, Մարտունիից հարավ մի քանի գյուղերում, այդ թվում` Ավետարանոց գյուղի հատվածի հարակից անտառներում երևացել են դիվերսիոն խմբեր: Այս պահին էլ դրանք ընթանում են»,-հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը: