Արտակարգ դեպք՝ Երևանում. կրակոցներ են արձակվել 18-ամյա հղի կնոջ «Chrysler»-ի ուղղությամբ

Հոկտեմբերի 25-ին կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 05:40-ի սահմանում ոստիկանության Արաբկիրի բաժին Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից ահազանգ է ստացվել որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ աղբյուրի՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 25-ամյա Կառլեն Ն.-ն է, որը հիվանդանոց է տեղափոխվել Ղափանցյան փողոցի իր տնից:

Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 06:00-ին մեկ այլ բժշկական կենտրոնից հերթական ահազանգն է ստացվել Արաբկիրի ոստիկանություն, որ «ճակատի քերծվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել է նշված բժշկական կենտրոն, որտեղ պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 18-ամյա Անգելինա Հ.-ն է: Նա ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքը ստացել է «Քանաքեռ ԳԷս»-ում:

Մինչ բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորներին, ժամը 03:00-ի սահմանում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով Ղափանցյան փողոցում փակել են Անգելինա Հ.-ի վարած Chrysler մակնիշի 50 TՏ 900 համարանիշի ավտոմեքենայի ճանապարհը, որից հետո անհայտ ավտոմեքենայի միջից ուղևորը դուրս է եկել և ողորկափող որսորդական հրացանով կրակել է Chrysler ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով էլ Կառլեն Ն.-ն ստացել է մարմնական վնասվածքներ:

Արդեն դեպքի վայր են ժամանել ոչ միայն ոստիկանության ծառայողները, այլև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Համլետ Պետրոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Տիգրան Միրզոյանի, Գալուստ Ղազարյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի 1 կրակված և 1 չկրակված փամփուշտներ, ավտոմեքենայի մեջ էլ՝ արնանման հետքեր:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող Գ. Ղազարյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի (սպանության փորձ) և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Դեպքի վայրում աշխատել են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

դիտվել է 2085 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանն էլ մի օր կգնա ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը գնացին․ Տակը կմնաք դուք ու ձեր դեմքը․ Հովհաննիսյան 12 տարեկան Կարենը շուրջ 40 ժամ ղեկին լինելով հասցրել է իր ընտանիքին Հայաստան Սուրենավանի համայնքապետը սպառնացել է արցախցիներին. Փաստաբանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ադրբեջանցիները առեւանգել են ԼՂ-ում ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովին Նիկոլն է այս աղետի հեղինակն իր «կիրթ ու կառուցողական» գործընկեր Ալիեւի հետ․ Շարմազանով Անդրանիկ Քոչարյանը կասի՞՝ իրենք երբ են «սատկելու»․ Անդրանիկ Հովհաննիսյան (video) Անդրանիկ Քոչարյանը Նիկոլին ինքնասպանության կոչ արե՞լ է․ Բաբկեն Հարությունյան (video) Արցախից Հայաստան տեղափոխված 14 պացիենտ է մահացել. առողջապահության նախարար (video) Արցախից բռնի տեղահանվածների թիվն անցել է 100 հազարը Սրանք արյուն են ուզում․ Աննան պատրաստ է Հայաստանը «կուլ տալ»․ Հոգեբան Կարինե Նալչաջյան (video) Ազգային ժողովի նախագահի աթոռին վեր ընկածը նորից զգացել է աթոռի տակի դողը «Այդ տեսակը, եթե կա, ապա չի կարող հայ ժողովրդի մաս լինել». Արտակ Զաքարյան Արցախը ընկավ, և ոչ մի հրաժարական՝ ոչ մի պետական պաշտոնյա, ոչ մի դիվանագետ, ոչ մի զինվորական․․․ ոչ ոք անգամ ծպտուն չհանեց. Կարեն Հարությունյան Սրա հայտարարածը բացահայտ ֆաշիզմ ու բռնություն է. Նաիրա Զոհրաբյան Ալեն, դու հայրենադավ ես, իսկ ես՝ ոչ․ ես քեզ հետ ո՞նց կարամ միասնական լինել․ Ռուբեն Մելիքյան Ամենասարսափելին առջևում է. ՀՀ իշխանությունը կարող է այդ մարդկանցից շատերին հանձնել Ադրբեջանին Հայկական երկրորդ պետությունում մնացել է մի քանի հարյուր մարդ Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում Արցախից բռնի տեղահանված 98 հազար 929 քաղաքացի արդեն հատել է Հայաստանի սահմանը․ նոր տվյալներ Կիպրոսը դատապարտում է ԼՂ-ում Ադրբեջանի էթնիկ զտումների գործողությունները՝ դիտարկելով նաև բռնի տեղահանվածներին տեղավորելու հարցը Գետափ գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ Խոշոր ավտովթար` Երևանում. վարորդն ու վիրավորները արցախցիներ են Սուրենավանի վարչական ղեկավարը սպառնացել է ցույցերին մասնակից արցախցիներին զրկել օգնություններից Վերջին հայը լքեց Արցախը, Հայաստան պետության գոյությանն ամիսներ են մնացել, եթե սրանք չվռնդվեն Հայաստանի կառավարող վենախավում են ապրելու իրավունք չունեցողները․ Նալչաջյանն՝ Անդրանիկ Քոչարյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Սեպտեմբերի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 29-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովեփյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նանե Սիմոնյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նանե Սիմոնյանը Սեպտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am