Ոսոխը նորից մեր դուռն է թակել: Ոսոխը նորից դավեր է նյութում: Ոսոխը նորից կոչնակն է զարկել՝ կա՛մ պիտի լինենք, կա՛մ կորչենք անհետ:
Ա՛րդ, Ձեզ եմ դիմում կոչով մայրական՝ մենք պիտի՛ լինենք, ու պիտի լինե՛նք կուռ ու անկոտրում, առավե՛լ հպարտ, առավե՛լ ուժգին, հուժկու և սաստիկ: Ունե՞նք մենք այլ ելք, եթե մեր այս հողը՝ արյամբ ժառանգված ու արյուն դարձած մեր այս օջախը, պահում ենք արյամբ մեր կորյունների: Մենք պիտի՛ լինենք, զի որդուս պոկել, սրտիցս հանել ու հայրենիքիս նվեր եմ տվել:
Որդուս եմ տվել ու է՛լ չեմ զիջի ոչինչ առավել: Իմ վիշտը խորն է, բայց ի՛մը չէ միայն՝ քոնն է իմ վիշտը ու բոլորինս: Վիշտն իմ դարձել է մի վիշտ հայրենյաց:
Ու բա՛վ է: Նոր եղե՞ռն՝ է՛լ չի լինելու: Այրվող ցորյաննե՞ր՝ է՛լ չեն լինելու: Արնացած գետե՞ր՝ է՛լ չեն լինելու: Ընկած տաճարնե՞ր՝ ո՛չ, չե՛ն լինելու:
Մեր Որդվոց կյանքով մեր նոր Արևը նորից կվառվի ալ վառմամբ հրկեզ՝ կյանքով Նաիրյան:
Օգոստոսի 8-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը:
Օգոստոսի 8ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը։
Օգոստոսի 8-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է հրապարակախոս Էդիկ Անդրեասյանը:
Օգոստոսի 8-ին՝ ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
Օգոստոսի 5-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Օգոստոսի 5-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը:
Օգոստոսի 5-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Օգոստոսի 5-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հայկ Նահապետյանը։
Օգոստոսի 5-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։
Օգոստոսի 5-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը։