Թուրքիայի ՊՆ-ն շարունակում է Ս-400-ների ստուգումը եւ նախապատրաստումը
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է այն մասին, որ Թուրքիան շարունակում է Ռուսաստանից ձեռք բերված Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ստուգումը եւ նախապատրաստումը տեղակայմանը:
«Մենք շարունակում ենք գնված համակարգերի (Ս-400) ստուգումը եւ նախապատրաստումը, ինչպես պլանավորվել էր: Այս համակարգերի մատակարարումը, դրանց փորձարկումը եւ համակարգային ստուգումները չեն նշանակում, որ Թուրքիան անջատվում է ՆԱՏՕ-ից»,- «Անադոլու» գործակալության փոխանցմամբ ասել է նախարարը: