Թուրքերն ունեն երկու բանի իրավունք
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աովյաը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Թուրքիան շատ համառորեն իրականացնում է պատերազմում իր պաշտոնապես օրինականացումը:
Էրդողանի հայտարարությունները. "Ես հավատում եմ, որ որքան Ռուսաստանը պլանավորում է ներկա լինել այնտեղ հարցը լուծելու և խաղաղություն հաստատելու նպատակով, նույնքան էլ Թուրքիան իրավունք ունի այստեղ գտնվելու: Դուք գիտեք, որ Թուրքիան նոյնպես հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մաս, համենայն դեպս եռյակը (համանախագահներ ՝ Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) չկարողացավ լուծում գտնել: Ադրբեջանը արդարացիորեն է ասում. Եթե Հայաստանը առաջարկում է Ռուսաստանին, ապա մենք առաջարկում ենք Թուրքիային: Անկեղծ ասած, չեմ կարծում, որ Ռուսաստանը դեմ լինի դրան: Այս մասին ինձ երբեք չեն զեկուցել: Եթե ինչ-որ մեկը հակառակն է ասում, նրանք միայն ցույց են տալիս իրենց վերաբերմունքը այս խնդրին: Մենք այս հարցը կլուծենք նույն կերպ ՝ միասին, ինչպես արեցինք Սիրիայում »:
Ինչպես տեսնում ենք, Էրդողանը կրկին ստում է, և ստախոսությունը ո'չ միայն Էրդողանի, այլ նաև Ալիևի համար է այցեքարտ դարձել:
Տեսեք, Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ Մինսկի ձևաչափը բավականաչափ կենսունակ է, և լրացուցիչ համանախագահների ներգրավման անհրաժեշտություն չկա:
Ռուսները, իհարկե, հասկանում են, որ թուրքերը մեծ հաշվով փորձում են այժմ իրենց գերազանցել ղարաբաղյան ուղղությամբ, բայց հայկական կողմի բարեհաճությունը շատ կարևոր է:
Եվ հայկական կողմի դիրքորոշումը պետք է լինի հետևյալը. Թուրքիան ոչ մի կերպ և ոչ մի պայմանով չի կարող ներգրավվել բանակցային գործընթացում խաղաղարար գործընթացում, քանի որ հենց Թուրքիան էր, իր վասալ Ադրբեջանի ձեռքով, սանձազերծելով հայերի ոչնչացման ընթացիկ պատերազմը և հիմնվելով այս պարզ ճշմարտության վրա թուրքերը ունեն երկու բանի իրավունք՝ կա՛մ դուրս գալ տարածաշրջանից և իր հետ վերցնել իր կողմից բերված սիրիացի ահաբեկիչներին, կա՛մ ոչնչանալ Արցախի հայկական լեռներում:
Հայաստանը որևէ այլ հակառաջարկ չունի: