Պատերազմը լուծում չէ. Իրանի նախագահը՝ Էրդողանին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ` նշելով, որ պատերազմը լուծում չէ: Այս մասին տեղեկացնում է Parstoday.com-ը:
Ռոհանին կարևորել է Իրանի, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների անվտանգության պահպանման անհրաժեշտությունը:
«Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ է: Մենք համոզված ենք, որ պատերազմը լուծում չէ և խնդիրը պետք է լուծվի երկխոսության ու բանակցությունների միջոցով: Ահաբեկչական խմբերը կարող են լուրջ սպառնալիքի վերածվել տարածաշրջանի համար»,- նշել է նա: