Թուրքական ապրանքի արգելանքի լույսն ու ստվերը

Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ որոշակի տնտեսական սանկցիաներ և արտոնություններ տալը ընդունված պրակտիկա է։ Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 21-ին հայտարարեց թուրքական ապրանքի վրա ժամանակավոր արգելք դնելու մասին։ Ընդ որում հայտարարվեց, որ արգելանքն ուժի մեջ կլինի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:

<<Թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումն իրենից ենթադրում է նախևառաջ անվտանգային բաղադրիչ՝ հաշվի առնելով քանիցս հաստատված փաստերը, ըստ որոնց՝ Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի կողմից՝ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական և ահաբեկչական գործողություններին: Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը, միաժամանակ կանխարգելվում է նաև թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով հնարավոր վտանգների ներթափանցումը Հայաստան>>,- նշված է կառավարության հաղորդագրության մեջ:

Նախ, անհասկանալի է, թե ինչու դեկտեմբերի 31-ից և ոչ ասենք՝ նոյեմբերի 1-ից։ Ի վերջո, եթե խոսքն անվտանգության բաղադրիչի մասին է, ապա այս դեպքում մինչև տարեվերջ սպասելը չհիմնավորված և ռիսկային մոտեցում է։ Այստեղ թերևս պետք է հստակեցում մտցնել՝ դեկտեմբերի 31-ին ավարտվում է թուրքական ապրանքի ներմուծմա՞ն արգելանքը, թե ՀՀ տարածքում սպառման։ Երկրորդ խնդիրն այն է, թե ինչ են անելու այն տնտեսվարողները, ովքեր ապրանք են ներմուծում Թուրքիայից։ Նրանք ապրանքն արդեն ներմուծել են, վճարել են դրա դիմաց և եթե չկարողանան այն սպառել, ապա տնտեսական վնաս են կրելու, շատերը գուցե նաև սնանկանան։ Իսկ դա իր հերթին կվնասի մեր պետական բյուջեին, քանի որ պետությունը կզրկվի որոշակի թվով հարկատուներից։ Ուստի տենտեսվարողները պետք է կարողանան հնարավորինս արագ մաքրել իրենց ունեցած թուրքական ապրանքը և շատ արագ կարողանան ինտերգրվել այլ շուկաներում։ Պետությունն այս հարցում պետք է փորձի աջակցել նրանց։ Երրորդ հարցն այն է, թե արդյոք արգելանքը վերաբերելու է Թուրքիայից ներկրվող հումքին, օրինակ՝ տեքստիլի հումքին, որի շատ մեծ խմբաքանակ է ներմուծվում Թուրքիայից Հայաստան։ Դատելով կառավարության տարարծած հաղորդագրությունից, արգելանքը տարածվում է միայն վերջնական սպառման ապրանքների վրա, իսկ հումքը, տվյալ դեպքում կտորը, որից հագուստ է կարվում, կարող է և ներմուծվել։

Հետաքրքիր է, թե ինչու կառավարությունը չի քննարկում և արգելանք չի դնում նաև ուկրաինական ապրանքի վրա, որի սպառումը ևս ՀՀ շուկայում բավականին մեծ է։ Ուկրաինան ևս այսօր իրեն դրսևորում է որպես թշնամական պետություն, հայտարարել է Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու մասին։ Հետևաբար, նույն տրամաբանությամբ մենք գոնե ժամանակավոր չպետք է սնենք նաև այդ երկրի բյուջեն՝ իմանալով, որ Զելինսկին պատրաստվում է ռազմական աջակցություն տրամադրել մեր թշնամուն։ Արդեն ընդունվել է նաև «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքները: Ըստ այդմ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից ներմուծված այն ապրանքները, որոնք անհատույց (նվիրատվությամբ) մատակարարվել կամ մատակարարվելու են պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և (կամ) առողջապահության նախարարություններին ռազմական դրության ժամանակահատվածում՝ ազատվում են ավելացված արժեքի հարկից, ակցիզային և (կամ) բնապահպանական հարկերից, ինչպես նաև այն ապրանքները, որոնք անհատույց (նվիրատվությամբ) մատակարարվել կամ մատակարարվելու են պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և (կամ) առողջապահության նախարարություններին ռազմական դրության ժամանակահատվածում` ազատվում են ակցիզային դրոշմանիշերով կամ դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորությունից:

Բացի այդ՝ հնարավորություն է ընձեռվում բանկերին և վարկային կազմակերպություններին, առանց հարկային հետևանքներ կրելու, ներել այն անձանց կողմից ստացված վարկի գումարը, դրանց տոկոսները, տույժերը և տուգանքները, ովքեր ռազմական գործողությունների հետևանքով զոհվել, դարձել են հաշմանդամ կամ անհայտ կորած են ճանաչվել։ Այս դրույթը տարածվել է նաև նրանց հետ համատեղությամբ ապրող՝ ծնողի, ամուսնու և զավակի վրա:


Հայկ Դավթյան

 

դիտվել է 1416 անգամ
Լրահոս
Նիկոլը նոր թափով հարված ստացավ. Տիգրան Աբրահամյան (video) Հասկացե՛ք, վերջնականացվում է Հայաստանի հանձնումը. Արա Հակոբյան (video) ՔՊ-ի աջակցի աբսուրդ պատասխանը՝ ինչու է Փաշինյանը Սյունիքից զորքերը հետ քաշելու հրաման տվել (video) Երկրին աղետ, զոհեր կորուստ բերած քաղաքական ուժին ոչ մի քվե. Իշխան Սաղաթելյան (video) Նիկո՛լ, լավ իմացիր՝ Երկաթը չի կոտրվում. Հովհաննես Հարությունյան (video) Իմ թիկունքին վանաձորցին է կանգնած. մեր թիմը վախեցող չի. Մամիկոն Ասլանյան (video) Ախուրյանի երկու ընդդիմադիր դաշինքները տեղական իշխանություն ձևավորելու մասին հայտարարությամբ են հանդես եկել Այս լուսանկարներում պատկերված իրերը չի ստացվել տարհանել Շուշիի գորգերի թանգարանից. Ֆոտոշարք Սկանդալային խոստովանություն` 44-օրյա պատերազմում թուրքական շահի մասին Եթե չեմ սխալվում, ապա մինչև վերջերս, ՀՀ-ն հասցրել էր Ադրբեջանին հանձնել 3 շրջանների ականապատ դաշտերի քարտեզները «Անդրանիկը նեղացած հեռանում է. գյուղի քյոխվեն իր ընտանքիով հանդերձ մորթվում է». Դերենիկ Մալխասյան Սրանք բռնում են համայնքը կպցնում են Վարդենիսին, որ ըմբոստ համայնքը ձուլվի ավելի մեծ համայնքի հետ և ըմբոստության դուխը մոռացվի «Рафик послал всех нафиг» Արթուր Վանեցյանը՝ առանց ՀՀԿ-ի Շիրակի մարզպետի հետընտրական "առաջատար" գրառումը և իրական պատկերը. Գագիկ Համբարյան Թրքահպատակների մերժման պրոցեսը այլևս սկսված է և այն արդեն անշրջելի է Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսների ժառանգներն արժանի են իրենց պապերին. Շարմազանով Ընտրությունների արդյունքները պետք է սառը ցնցուղ լինեն թե ՔՊ-ի վերնախավի, և թե նրա առաջնորդի համար. Ավետիք Չալաբյան Մեկ շաբաթ հետո Նիկոլից միայն տխուր հուշեր են մնալու Նիկոլին խփելու են։ Նիկոլը արդեն սկսել է տերերին չենթարկվել ու քացի-քացի տալ. Աղասի Ենոքյան ՔՊ-ն պարտություն է կրել հետևյալ համայնքներում Փաշինյանը ամբողջ Հայաստանը վերածում է միջանցքի. Բենիամին Մաթևոսյան (video) Դուք ուրախանում եք, իսկ ես տխրում եմ տեղական այս հաղթանակներից Նոյեմբերյանում ընդդիմադիր ուժերը կմիավորվեն Նիկոլն ուզում է «բլի, երկրաշարժ անի».հարցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 6-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 6-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է բժիշկ Նունե Ներսիսյանը։ Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 6-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Մեկ առողջություն» կոալիցիայի նախագահ Գրիգոր Գրիգորյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 6-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 6-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն էԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Թեմա՝ ՏԻՄ ընտրություններ, Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Արցախի ՀՀ սահմաններին տիրող իրավիճակ Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան մամուլի ակումբում կհյուրընյալվեն «Մեկ առողջություն» կոալիցիայի առաջնորդ Գրիգոր Գրիգորյանը , համամինադիրներ Սիլվա Ադամյանը և Մարիամ Բադալյանը: ԹԵՄԱ՝ «Մեկ առողջություն» կոալիցիայի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը: Դեկտեմբերի 4-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երիտասարդի ձայնը նախագծի հեղինակ Հովյհաննես Հարությունյանը: Թեմա՝ Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ: Դեկտեմբերի 4-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Արա Հակոբյանը Թեմա՝ Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի՝ Աշոտ Երկաթի կալանավորումը, երկրին սպառնացող մարտահրավերներ:
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub