Պուտին. Եթե Ղարաբաղում 30 տարի բանակցություններ են ընթանում, բայց օգուտ չկա, դա դեռ չի նշանակում, որ պետք է կրակել
«Ռուսաստանի և Թուրքիայի դիրքորոշումները Հարավային Կովկասում տիրող իրավիճակի շուրջ չեն համընկնում, բայց դա չի նշանակում, որ անհրաժեշտ է կրակել Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ մեր դիրքորոշումները չեն համընկնում, քանի որ մենք կարծում ենք, որ ի վերջո անհրաժեշտ է լուծել այսպիսի վիճահարույց հարցերը ոչ թե ուժի, ոչ զենքի, այլ դիվանագիտական ձևով բանակցությունների սեղանի շուրջ, անհրաժեշտ է փոխզիջում փնտրել», - «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Այո, իհարկե, կարելի է ասել, որ այնտեղ երեսուն տարի բանակցություններ են ընթանում, բայց օգուտ չկա: Դե, ինչ, իմ կարծիքով, սա չի նշանակում, որ պետք է սկսել կրակել», - ասել է նա:
«Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ի սկզբանե ունեցել է էթնիկական առճակատման բնույթ և սկսվել է հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործություններից Այս հակամարտությունը սկսվել է ոչ միայն որպես միջպետական հակամարտություն և տարածքների համար պայքար, այլ սկսվել է էթնիկական առճակատմամբ: Ցավոք, փաստ է, երբ Սումգայիթում, ապա նաև Լեռնային Ղարաբաղում դաժան հանցագործություններ են կատարվել հայ ժողովրդի նկատմամբ: Մենք այս ամենը պետք է հաշվի առնենք ընդհանուր առմամբ», - ասել է Ռուսաստանի ղեկավարը: