Այսօր մենք ունենք հակամարտություն ամենավատ ձևով. Պուտին
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների այս սրացման սկզբից ի վեր երկու կողմերից շուրջ 5 հազար մարդ է զոհվել, այս մասին հայտարարել է Նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայի ֆորումում իր ելույթի ժամանակ:Այս մասին հայտնում է rbc.ru-ն:
Պուտինը հիշեցրել է, որ Աֆղանստանում տասը տարվա ընթացքում տեղի ունեցած ողջ պատերազմի ընթացքում զոհվել է շուրջ 15 հազար խորհրդային զինծառայող:
«Այսօր մենք ունենք հակամարտություն ամենավատ ձևով», - ասել է Պուտինը:
«Սկսենք սկզբից՝ Լեռնային Ղարաբաղից, եւ թե ում ենք աջակցում։ Մենք ասել ենք, որ Ռուսաստանը մշտապես ունեցել է հատուկ կապեր Հայաստանի հետ։ Սակայն մենք հատուկ կապեր ենք ունեցել նաեւ Ադրբեջանի հետ։ Ռուսաստանում ապրում է մոտ երկու միլիոն ադրբեջանցի եւ ավելի քան երկու միլիոն հայ։ Սրանք ոչ միայն մարդիկ ենք, որոնք եկել են ժամանակավոր աշխատելու համար, այլ նաեւ նրանք, որոնք այստեղ ապրում են գործնականում՝ մշտապես»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ բանակցությունների բոլոր կողմերն անկեղծորեն ձգտում են կարգավորման, սակայն Ռուսաստանը բոլորից շատ է դրանում հետաքրքրված:
Նա նաև նշել է, որ շատ է ցանկանում փոխզիջման տարբերակներ գտնել Ղարաբաղի հարցով, և օրվա ընթացքում մի քանի անգամ զրույցներ է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Պուտինը նաև նշել է, որ հույս ունի՝ Վաշինգտոնում բանակցությունների ժամանակ ամերիկացի գործընկերները կգործեն Ռուսաստանի հետ փոխհամաձայնեցված: