«Մենք դեռ համոզված ենք, որ Ղարաբաղում խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»․ Պեսկով
«Ռուսաստանն արել է և անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի առկա իրավիճակը մտցվի քաղաքական-դիվանագիտական կարգավորման հիմնական փուլ: Մենք դեռ համոզված ենք, որ խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Դմիտրի Պեսկովը պատասխանել է Անկարայի այն հայտարարությանը, որ Ռուսաստանի Դաշնությանը չի հաջողվել լուծել Ղարաբաղյան հակամարտության հարցը եւ, որ առանց Թուրքիայի հնարավոր չէ կարգավորել այն: Ինչպես ասել է` կոնֆլիկտի կողմերը երկուսն են՝ Ադրբեջանը եւ Հայաստանը: Եվ կոնֆլիկտի լուծմանը մասնակցելը, լինել միջնորդ կամ մասնակցել ֆորմատի, կախված է երկու երկրների համաձայնությունից: