«Մենք դրան համաձայն չէինք բանակցությունների ընթացքում, և այժմ նույնպես դա բացառվում է». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում ասել է, որ ինքը դեմ չէ Ղարաբաղում դիտորդների և խաղաղապահների տեղակայմանը, բայց Բաքուն այդ դեպքում առաջ է քաշելու իր պայմանները: Միաժամանակ հայտաարել է, որ Լեռնային Ղարաբաղում ինքնորոշման հանրաքվե չի անցկացվի: «Ոչ, իհարկե ոչ: Լեռնային Ղարաբաղում հանրաքվե չի լինի: Մենք դրան համաձայն չէինք բանակցությունների ընթացքում, և այժմ նույնպես դա բացառվում է», - ասել է Ալիևը։