Պուտինը հարվածեց

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Մոսկվայում հանդիպում անցկացնելու ցանկությունը, չորեքշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Մենք տեսել ենք այս հաղորդագրությունները: Մենք ողջունում ենք առաջնորդների ցանկությունը հանդիպել և աշխատել հանուն խաղաղության», - ասել է դիվանագետը՝ պատասխանելով ТАСС-ի համապատասխան հարցին: Երկու երկրների՝ Ռուսաստանի մայրաքաղաքում հանդիպելու պատրաստակամության մասին հայտարարել էին ավելի վաղ ТАСС-ին տված հարցազրույցում:

Վերջին մի քանի օրերին ռուսական մամուլը, նկատվում է, որ թեժ է պահում Մոսկվայում Փաշինյան-Ալիև հանդիպման թեման, թեև որևէ հստակ տեղեկություն չկա այս առումով:
Հոկտեմբերի 19-ին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն հայտնեցին հանդիպել Մոսկվայում և բանակցել Ղարաբաղյան հակամարտության շուրջ:

Հայտարարություններին հաջորդեցին տեղեկություններ այն մասին, թե Մոսկվայում ղեկավարների հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 22-ին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը, անդրադառնալով տեղեկությանը, նշել է, որ այն չի համապատասխանում իրականությանը: «Եթե Մոսկվայում կամ այլ քաղաքում նման հանդիպում նախատեսվի, հանրությունը այդ մասին կիրազեկվի»,- ըստ Տեղեկատվության ստուգման կենտրոնի՝ նշել է Գևորգյանը:

Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն այս պահին Մոսկվայում են: Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։ Հոկտեմբերի 23-ին Մնացականյանը մեկնելու է Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու պետքարտուղար Մայք Փոմփեոյին: Շաբաթավերջին նախատեսված է պետքարտուղարի հանդիպումը նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Այս պահին արդեն հայտնի է, որ կարճատև աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: «Օրակարգում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն է և կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունների իրականացումը», - նշել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը։ Մնացականյան-Բայրամով նոր հանդիպման, կամ՝ Մնացականյան-Բայրամով-Լավրով եռակողմ հանդիպման մասին տեղեկություններ չկային ի սկզբանե, և քիչ առաջ ՌԴ ԱԳՆ-ն հայտնեց, որ Լավրովը Մնացականյանի ու Բայրամովի հետ առանձին հանդիպումներ է ունեցել, քննարկվել են նախկին պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ քննարկելու թեմաներ, վստահաբար ունի: Նախ առաջինը՝ հրադադարը, որ Մոսկվան օրեր առաջ նախաձեռնեց կնքել՝ չի պահպանվում: Ադրբեջանն այս հարցում ունի առիթ պարզաբանումներ տալու:
Ավելին՝ Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները հստակ հայտարարում են, թե՝ «մինչև տարածքները չազատեն՝ պատերազմը չի ավարտվի»:

Սա պարզ ուղերձ է միջազգային հանրությանը, որ Թուրքիան թույլ չի տալիս կրակի դադարեցում Արցախում:  Այսինքն՝ Ալիևի ախորժակը «մեծացել» է, իսկ Մոսկվան դա չի կարող հանդուրժել այլևս, և առաջիկա մի քանի օրերին Բաքուն կստանա արժանի «ուղերձներ»:

Հետևաբար՝ որո՞նք են Մոսկվայի պատասխան քայլերը... Մնացականյանի ու Բայրամովի այսօրվա մոսկովյան այցի ու Լավրովի հետ հանդիպման արդյունքները կերևան առաջիկա ժամերին՝ ադրբեջանական կողմի պահվածքից: Արդեն իսկ հայտնի է, որ Ալիևը չեղարկել է գերմանական պարբերականին նախօրոք հարցազրույց տալու պայմանավորվածությունը: Նրա մոտ արդեն որոշակի սառը ցնցուղի էֆեկտ է:

Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման կազմակերպմանը ռուսական հովանու ներքո, թերևս, պետք է հասկանալ, որ պատերազմի թեժ պահին, Ալիևի կողմից հայ ժողովրդի հասցեին վիրավորական հայտարարություններից հետո առհասարակ՝ ինչ կա քննարկելու ու բանակցելու:

Բայց Մոսկվան կշարունակի աշխատել այս ուղղությամբ և Փաշինյանին ու Ալիևին կնստեցնի բանակցությունների սեղանի շուրջ Լավրովի նշած՝ նախկին պայմանավորվածությունների շրջանակներում:

Պուտինի միջնորդական ջանքերը տապալող Բաքուն պետք է հասկանա, որ այսպես երկար չէր կարող շարունակվել: Էրդողանի հրահանգով պատերազմի շարունակումը նշանակում էր տապալել Պուտինի ջանքերը, իսկ սա վերջնականապես հունից հանում է ռուսական ռազմաքաղաքական ղեկավարությանը, և այն փաստը, որ Լավրովը նորից արտգործնախարարների հրավիրեց Մոսկվա՝ նշանակում է, որ Պուտինի համբերության բաժակն արդեն լցվել է, և ընդդեմ Ադրբեջանի սանձարձակության քայլեր կլինեն առաջիկա մի քանի օրերին:

Ալիևի ախորժակը «մեծացել էր», արդեն Հայաստանի սահմանների ուղղությամբ ԱԹՍ-ներ էին արձակվում, իսկ սա արդեն Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնակցային հարաբերությունների դաշտ է. Պուտինը թույլ չի տա ոտնձգություն Հայաստանի օդային տարածքի նկատմամբ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 29486 անգամ
Լրահոս
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Եվրո-2024-ն՝ առանց Հայաստան. վերլուծական Եղանակը կտաքանա Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած արցախցիների հետ Փաշինյանի ելույթն ադրբեջանական մամուլում լայքեր է հավաքում ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Փաշինյանն է, ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. Սաղաթելյան Հայաստանի մարդասիրական օգնությունը հասավ Գազա 300 հազար դոլար․ Հայաստանն օգնություն կտրամադրի Ճապոնիային Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի Հիմա մի անեկդոտ պատմեմ․ Նաիրի Հոխիկյան (video) Արա՛, դուք ո՞նց եք սրան հավատում․ հլը լսե՛ք՝ էս ճիվաղը Տավուշում ինչ է ասել․ Արշակ Զաքարյան (video) Անկախության բանակի փառապանծ էջերը հենց Տավուշում են գրվել․ Գագիկ Մինասյան (video) Ինչու՞ Հայաստանը մոսկովյան ահաբեկչության մասով ՀԱՊԿ հայտարարությանը չի միացել (video) ՔՊ-ականն ի՞նչ ռիսկով է այսպիսի հայտարարություն անում․ Նիկոլից վախեր չունի՞․․․ (video) Նիկո՛լ, ինձ կանչի քո մոտ, ապացուցեմ, որ մի գրամ բան չգիտես․ քաղաքացի (video) «Պոռնկության գինը»՝ 1 մլն. դրամ. Շաքարյանց (video) Ահազանգ կա․ մանկապարտեզներում խայտառակ վիճակ է․ հարցադրումներ նախարարին (video) Էդ սատանայական ընտանիքը մեր ողջ ազգն է վերացնում. քաղաքացի (video) Էս կառավարությունը բոլորը մարդ են` ավանակի գլխով․ հարցում (video) Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Լևոն Շիրինյանը Ոսկեպարում «հիստերիա է» բարձրացրել (video) Նիկոլի խոստացած պատերազմը մոտ է․ Նաիրի Հոխիկյան (video) Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր էլ ՀՀ ինքնիշխան տարածքից շուրջ 208 քառակուսի կիլոմետրը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո. Անի Բադալյան Փաշինյանը սկսել է իրեն ու Չեմբեռլենին արդարացնելու գործընթաց
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 27-ին՝ ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am