«Սխալների ճշգրտումը թողնենք հաղթանակից հետո։ Մենք պիտի հաղթենք, որովհետև այլ տարբերակ չունենք»

Բանաստեղծ, հրապարակախոս Վարուժան Ղազանչյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Երբ ռազմի շեփորներն են հնչում,
Մուսաները լռում են։
Նրանք էլ զինվորի հետ՝ դիրքերում,
Կռվում… ու մեռնում են։

Աստված իմ, որքան չարություն կա կուտակված մեր մեջ։
Նույնիսկ այս օրհասական պահին, երբ մեր լինել, չլինելու հարցն է որոշվում, երբ ամեն րոպե՝ մեր զավակներն ու եղբայրներն են զոհվում, գտնվում են մարդիկ, որոնք ամեն առիթ օգտագործում են անարգելու, վիրավորելու համար իր հայացքները չկիսող ազգակցին։

Ես դաշնակցական եմ, և անթույլատրելի եմ համարում ամեն տեսակի անհարգալից արտահայտություն իմ պետության ղեկավարի հասցեին։

Ես ինձ ահավոր վատ եմ զգում, նաև երբ դավաճանի պիտակ են փորձում կպցնել իր կյանքը հայրենիքին նվիրաբերած հերոսին (օրինակ, Վիտալի Բալասանյանին)։

Ընդ որում հիմնականում դա անում են, վառոդի հոտը երբեք չճաշակած մարդիկ։

Նման արտահայտություններ երբևիցե լսե՞լ եք՝ թեկուզ հրետանակոծության տակ հայտնված մարդկանցի՞ց։
Ձեր ապահով բնակարաններում նստած վայրահաչում եք, վնասելով մեր ընդհանուր գործին։
Կամ Ռուսաստանին վերաբերող հայհոյական կոչերը։

Դուք հասկանում եք, որ էլի ռուսն է, որ օգնում է մեզ զենքով։ Եվ որ առանց այդ զենքի մենք դատապարտված ենք պարտության։
Բնական է, որ ռուսը մեզ օգնում է իր շահերից ելնելով, և ոչ թե մեր գեղեցիկ աչքերի համար։

Իսկ ինչ է՝ մենք դեպի ռուսները իրենց գեղեցիկ աչքերի համար ենք գնացել։
Իհարկե, ոչ։

Տարածաշրջանում միակ խոշոր քրիստոնեական պետությունը Ռուսաստանն էր, ուր գոնե մեզ ֆիզիկական բնաջնջում չէր սպառնում։

Ահա թե ինչու էինք մենք փնտրում նրա հովանավորությունը։

Յուրաքանչյուր պետություն գործում է ելնելով միայն սեփական շահերից։
ԱՄՆ ին և Եվրոպային ձեռք է տալիս քսի տալ Թուրքիային ՝ Ռուսաստանի վրա։Իսկ որ արդյունքում մենք ենք ոտնատակ լինում, նրանց քիչ է հուզում։
Ռուսաստանն էլ մեզ օգնում է այնքանով,որքան իր երկրի շահն է պահանջում ( նա այնպես պիտի անի,որ չկորցնի և Ադրբեջանը )։

Մենք ունենք միայն երկու հավատարիմ դաշնակից՝ մեր ԲԱՆԱԿԸ և մեր ՍՓՅՈՒՌՔԸ։
Եվ ահա այս պայմաններում շարունակել առնետական գզվռտոցը, սև ու սպիտակի պայքարը, դավաճանների փնտրտուքը,արդեն նմանվում է հանցագործության։

ՀԱՅ լինելը արդեն իսկ պիտի դառնա մեր միակ դավանանքը։
Սխալների ճշգրտումը թողնենք հաղթանակից հետո։
Մենք պիտի հաղթենք, որովհետև այլ տարբերակ չունենք»։

 

դիտվել է 1411 անգամ
Լրահոս
2018թ․ մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան Ղարաբաղից մինչեւ Տավուշի գյուղերի հանձնում. ո՞ւմ է ձեռնտու Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացը՝ արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքով․ Օհանյան Որևէ մեկը բացատրություն ունի՞ այս խայտառակության համար Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» Տավուշում արմատական դիմադրություն են ցուցաբերում՝ հանձնվողական իշխանության վարած քաղաքականության դեմ Ադրբեջանը օկուպացված Արցախում ջնջում է հայկականության բոլոր հետքերը՝ երկրամասի համար կերտելով «նոր» պատմություն և իրականություն․ Monument Watch «Քայլ արա մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները դարձան այս պետության գերեզմանափորը. Արտակ Զաքարյան Հայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Խառնիճաղանջ ու անհասկանալի բառերի կուտակում է. Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի ուղերձի մասին Ոստիկանի ուղեկցությամբ այս տարի Ծիծեռնակաբերդ այցելած «Արտուշ պապին» Աննա Հակոբյանն էր Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողով Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Էլիզա ֆոն Ջոեդեն-Ֆորջեյն Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Պահանջը դեռ մեկ դար կշարունակե՞նք, թե՞ նոր սկզբի հնարավորություն կտանք․ Պոլսի Հայոց պատրիարք Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրդեհ Կամո գյուղում Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am