Առաջադեմ երկրները պետք է կասեցնեն ահաբեկչական ուժերի խմորումները. կաթողիկոսի հարցազրույցը «Լա Ռեպուբլիկա»-ին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը հարցազրույց է տվել իտալական «Լա Ռեպուբլիկա» օրաթերթին:

– Ձերդ Սրբություն Կաթողիկոս, վարչապետ Փաշինյանը, ում հետ հարցազրույց եմ վարել, երկու օր առաջ, խոսում է թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին իբրև մի նոր ցեղասպանություն: Դուք համաձա՞յն եք այդ մտքի հետ:

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում և հրապարակային այլ ելույթներում արձանագրել է փաստը։ Այլ կերպ, քան ցեղասպանություն, դժվար է որակել այս օրերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները՝ բացահայտ աջակցությամբ Թուրքիայի և վարձկան գրոհայինների։ Ակնհայտ նպատակ է հետապնդվում ամեն գնով հայաթափել Արցախը, վերացնել հայկական ներկայության բոլոր վկայությունները, ինչը մեր ժողովրդի նկատմամբ կատարվեց նաև հարյուր տարի առաջ Օսմանյան Թուրքիայում։ Ձեռագիրը նույնն է։

Ինչ է, եթե ոչ ցեղասպանություն, խաղաղ բնակչության ռմբակոծումն ու հրետանակոծությունը, խաղաղ բնակավայրերի հետևողական ավերումը, նաև թիրախավորումը եկեղեցիների և մշակութային հուշարձանների՝ այդ առնչությամբ բոլոր միջազգային պարտավորությունների անտեսումով։ Թուրք-ադրբեջանական ագրեսիան, ինչպես տեսնում ենք, չի հանդուրժում և պահպանում ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահող երկրների միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը՝ առիթ չընծայելով անգամ Կարմիր Խաչին կատարելու՝ ռազմի դաշտից զոհվածների մարմինները դուրս բերելու իր հանձնառությունը։

Այո՛, այս գործողությունները Արցախի ժողովրդի դեմ կարող են հանգեցնել ցեղասպանության, այդ եզրի ողջ բովանդակությամբ։

– Քրիստոնյա հայերը պե՞տք է վախ ունենան:

– Մեր ժողովուրդը քաջ և խիզախ է, միասնական ու վճռական։ Պատմությունը տարբեր ժամանակներում մեզ կանգնեցրել է մարտնչելու հարկադրանքի առջև՝ խոփերը զենքի վերածելու, անգամ խաչը՝ սրի։ Սակայն խաղաղասեր մեր ժողովուրդը դա արել է պաշտպանելու իր ինքնությունն ու գոյությունը, իր արարածն ու ստեղծածը, իր սրբությունն ու մշակույթը։ Մեր արիությանը վախկոտություն և վախ երբեք չի խառնվել, որովհետև թիկունքում եղել է հայրենիքը, հայրենի քաղաքն ու գյուղը, մատուռն ու վանքը, հարազատ օջախը, սիրելի անձինք։ Մեր ժողովուրդը մահվան աչքերին հարության հույսով ու հավատով է նայել և երբեք չի վարանել իր արյունը հեղել։ Այդ արյամբ է սրբագործված մեր հայրենի հողը, այդ արյամբ է իրականություն դարձել դարերով փայփայած անկախությունը։

Այսօր Արցախի մեր ժողովրդի պայքարը ազատ ու անկախ կյանքով ապրելու, սեփական ինքնությունը պահպանելու համար է, պայքար է հանուն արդարության։ Այս օրերին մենք ականատեսն ենք նույն ոգու և գիտակցության, երբ մեր ողջ ժողովուրդը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում և թե՛ աշխարհի տարբեր երկրներում հնարավոր բոլոր միջոցներով իր ձայնն է բարձրացնում, լծվում նոր համազգային պայքարի հանուն արդարության։ Այդտեղ վախ չկա և չի կարող լինել։

– Ինչպե՞ս է կազմակերպվում Հայ Եկեղեցին օգնելու համար Լեռնային Ղարաբաղի փախստականներին, որոնք մեծաթիվ ժամանում են Հայաստան:

– Հակամարտության սրացման այս օրերին, բնականաբար, Հայոց Եկեղեցին իր հերթին միջոցներ ձեռնարկեց զորավիգ լինելու արցախահայությանը։ Արցախի ժողովրդի կարիքների համար Սուրբ Էջմիածնի կողմից նախ կես միլիոն գումար փոխանցվեց բացված հատուկ հաշվեհամարին, նույն նպատակով Մեր կողմից կոչ ուղղվեց աշխարհասփյուռ մեր թեմերին ու համայնքներին՝ կազմակերպելու դրամահավաքներ։ Արդեն իսկ նվիրատվություններ ստացվում են Մայր Աթոռում, որոնք ևս փոխանցվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Ի զորակցություն հայ զորականների և Արցախի՝ մեր բոլոր համայնքներում ժողովուրդը հոգևոր հովիվների գլխավորությամբ հումանիտար օգնություն է հավաքում և պատկան կառույցների միջոցով առաքում Արցախ։

Պատճառվող ավերածությունների հետևանքով բազում արցախցիների հարկադրված են եղել թողնել իրենց տները, շատերը մնացել են անտուն։ Բազում մարդիկ, թողնելով ռազմական գործողությունների շրջանները, փոխադրվել են Հայաստան և այժմ կարիք ունեն իրենց բազմապիսի խնդիրների լուծման։

Այս առումով Հայոց Եկեղեցին ևս որոշակի քայլեր ձեռնարկել է։ Մայր Աթոռում և նաև մի շարք թեմերում առկա համապատասխան կառույցներում ապաստան է տրվել նման ընտանիքների, ապահովվել է անհրաժեշտը նրանց ապրուստի համար։ Նույնը արվել է բազում մեր համայնքներում։ Այս փորձությունը մեր ժողովուրդը բազմիցս է դիմագրավել և այսօր էլ միահամուռ ամենքը զորավիգ են արցախցի իրենց քույրերին և եղբայրներին։

Հարկ է նշել, որ ստեղծված իրավիճակում Մեր կողմից նաև հատուկ ցուցումներ են տրվել մեր հոգևոր հովիվներին՝ մասնավոր հովվական խնամք ցուցաբերելու տեղահանվածների, վիրավորների և զոհված զինվորների ընտանիքների նկատմամբ։

– Երեկ, Պուտինը վերջապես հրավիրեց Ադրբեջանի և Հայաստանի Արտաքին գործերի նախարարներին: Հավատո՞ւմ եք դիվանագիտական բանակցությունների վերսկսումներին։

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հակամարտության առաջին իսկ օրվանից մեծ դերակատարություն են ստանձնել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում: Մենք գնահատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների և մասնավորապես Ռուսաստանի կողմից այս օրերին գործադրած մեծ ջանքերը ռազմական գործողությունների դադարեցման և հումանիտար հրադադարի հաստատման ուղղությամբ։ Առայժմ խաղաղությունը չի հաստատվել․ շփման գծի որոշ հատվածներում ադրբեջանական ուժերը ներթափանցման փորձեր են ձեռնարկում՝ խլելով նորանոր անմեղ կյանքեր։ Սա չի կարող ցավ չպատճառել, զոհվում են Աստծո զավակներ՝ կոչված ապրելու խաղաղ, երջանիկ և բարօր կյանքով։

Աղոթող ենք, որ բանակցություններն արդյունավետ լինեն և նպաստեն, որ ձեռք բերված հումանիտար հրադադարը վերաճի կայուն խաղաղության։

– Առաջին խնդիրը ադրբեջանցիների համար վերադարձն է 1991 թվականի ստատուս քվոյին, այսինքն՝ Լեռնային ղարաբաղի վերամիավորմանը: Ձեզ թվո՞ւմ է ընդունելի:

– Մենք չենք բերում պատմական վկայակոչումներ Արցախի հայկական լինելու վերաբերյալ, խորհրդային տարիներին ստալինյան որոշմամբ Ադրբեջանին բռնակցվելու մասին, մինչ Ադրբեջանի անկախացումը ԽՍՀՄ-ից Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման և այլ պատմական փաստերի շուրջ։ Մենք դիվանագետ չենք, քաղաքական գործիչ էլ չենք։ Մեր առաքելությունն է քարոզել մարդ արարածի նկատմամբ Աստծո սիրո, կյանքում արդարության և խաղաղության կարևորության մասին, զգուշացնել, երբ դրանք վտանգված են։

Մարդու ազատ ու անկախ իրավունքի պաշտպանությունը այդ սիրո դրսևորումն է։ Արցախի մեր ժողովրդի կամարտահայտությունը հետևանքն է Ադրբեջանի ղեկավարության վարած հայատյաց քաղաքականության, Լեռնային Ղարաբաղը հայաթափելու ձգտման։ Այսօր դա վերստին փաստվում է Ադրբեջանի վարած ռազմական գործողությունների բնույթով։ Այսօր աշխարհը ավելի և ավելի խոսում է մարդու իրավունքների կարևորության մասին։ Որտե՞ղ է արցախցին և նրա իրավունքը այս հակամարտության մեջ, թե՞ մենք միայն խոսում ենք տարածքների մասին, բայց ոչ մարդու։ Ո՞ւր է արդարության իրագործումը սեփական կյանքի, հայրենի հողի վրա դարերով արարված մշակույթի ու սրբավայրերի համար պայքարող այդ ժողովրդի նկատմամբ։ Եվ ի վերջո ի՞նչ գին պետք է վճարվի խաղաղության համար։ Այս հարցերին պետք է պատասխանի միջազգային հանրությունը և այդտեղից կբխի նաև Ձեր հարցի պատասխանը։

– Սառը պատերազմի այս բոլոր տարիներին Դուք ունեցե՞լ եք հարաբերություններ ադրբեջանական իմամների հետ գոնե միջկրոնական խաղաղության համար:

– Հարկ է նշել, որ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին, զորավիգ լինելով արցախահայությանը արդար իր իրավունքի պաշտպանության, ԼՂ խաղաղ և ապահով կյանք երաշխավորելու գործում, տարբեր ծրագրերով ու քայլերով հակամարտության առաջին իսկ օրվանից ջանքեր է գործադրել խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:

Միջնորդությամբ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի սկզբնավորվեց և շարունակում է գործել տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումների ձևաչափը։ Վերջին քսան տարիներին Մենք քանիցս ենք մասնակցել այդ հանդիպումներին՝ վերահաստատելով Արցախի հայության ազատ ապրելու իրավունքը և միաժամանակ կոչ ուղղելով կողմերին հիմնախնդիրը միմիայն խաղաղ միջոցներով առաջնորդել հանգուցալուծման:

Ցավոք, եղել են նաև բազում պարագաներ, երբ Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի կողմից կրոնական հիմնավորումներով երկրորդվել են Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ հայտարարությունները, հնչեցվել մեր հանդիպումներում արձանագրվող խաղաղասեր ձգտումներին հակասող ելույթներ։

– Ռմբակոծվեց Շուշիի մայր տաճարը, Լեռնային Ղարաբաղի մշակութային մայրաքաղաքը: Ադրբեջանական հրթիռները, սակայն, նույնիսկ չհպվեցին վերջերս Հայաստանի կողմից վերանորոգված մզկիթին: Որքա՞ն ծանր (հանցագործություն) է խոցել պաշտամունքի վայրերը:

– Հոկտեմբերի 8-ին ադրբեջանական զինուժի կողմից հստակ թիրախավորմամբ ու ծրագրավորված կերպով երկիցս հրետակոծության ենթարկվեց ու մեծապես վնասվեց Արցախի Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ առաջնորդանիստ եկեղեցին։

Սա կրոնակամշակութային արժեքների հանդեպ անհանդուրժողականության և վանդալիզմի դրսևորում է։ Սա սրբապղծություն է, դատապարտելի մի վարքագիծ, որ մեզ հայտնի է ոչ հեռավոր անցյալից։ Ադրբեջանի իշխանությունների՝ կրոնամշակութային արժեքների ոչնչացման այս ավանդական դարձած քաղաքականության հետևանքով դեռևս 1998-2005 թթ. Ադրբեջանում և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում քանդվեցին ու փոշիացվեցին հայ քրիստոնեական հնագույն մշակույթի մեկ տասնյակ հազարից ավելի պատմական հուշարձաններ՝ խաչքարեր, եկեղեցիներ ու պաշտամունքային այլ շինություններ։

Ցավով ենք արձանագրում, որ ժամանակին աշխարհը լուռ մնաց։ Տարիներ անց նույնը կրկնվեց Մերձավոր Արևելքի երկրներում։

– Ի՞նչ սպասելիքներ ունեք միջազգային հանրությունից:

– Գիտատեխնիկական զարգացման շնորհիվ այսօր աշխարհն անհամեմատ փոքրացել է, և որևէ միջադեպ կամ հակամարտություն աշխարհի ցանկացած ծայրում չի կարող աննկատ անցնել և կամ իր ներգործությունը չունենալ պատմության հերթական շրջափուլի վրա։ Ներկա աշխարհի զարգացումներում դժվար է անտարբեր մնալը, քանի որ որևէ հատվածում պատճառվող ցավը, տառապանքը, տեղ գտնող անմարդկային վերաբերմունքն ու անարդարությունը մահաբեր են դառնում այլևս ողջ մարդկության համար և անարձագանք մնալու դեպքում դառնում են նաև մարտահրավեր՝ նետված Արարչին և մարդկային բարոյականությանը։

Միջազգային հանրությունը, առաջադեմ երկրները իրենց վճռական դիրքորոշմամբ պետք է աջակից դառնան ԵԱՀԿ Մինսկի խմբին և կասեցնեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալվող վտանգավոր գործընթացները, նաև ահաբեկչական-ծայրահեղական ուժերի խմորումները, որոնք կարող են հանգեցնել հումանիտար աղետի և ապակայունացնել ողջ տարածաշրջանը։

Մեր համոզումն է, որ ստեղծված իրավիճակում հիմնախնդիրը հնարավոր է լուծել միայն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմամբ՝ այդպիսով երաշխավորելով Արցախի բնակչության անվտանգությունը։

Այս է սպասելիքը մեր բարեկամներից, այս է հրամայականը՝ ծառացած քաղաքակիրթ ողջ աշխարհի առջև, բոլոր նրանց առջև, որոնք պատրաստ են գործուն ջանքերով վերջ դնել հնարավոր նոր Հոլոքոստին կամ ցեղասպանության։

դիտվել է 229 անգամ
Լրահոս
Նրանք կրում են բացառիկ կարևորության ինֆորմացիա, և քննչական մարմինները պետք է ստանան այդ և այլ տեղեկությունները Մեկնարկել է պատերազմին մասնակցած զինծառայողներին արձակուրդի տրամադրման գործընթացը․ ՊՆ Նիկոլ Փաշինյանը քաղաքական դիակ է և ժամ առաջ պետք է կանգնի ռազմական տրիբունալի առաջ. Տիգրան Հեքեքյան (video) Լապշինը վաճառել է իր «հայտնի» կարմիր բաճկոնը` գումարը վիրավոր հայ զինվորներին փոխանցելու համար Կարող եք հիմիկվանից խուլիգանության հոդվածը պատրաստ պահել. Կարեն Հովհաննիսյան Մոսկվան չի տրամադրել Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի փախուստի համար «հումանիտար միջանցք». հայտարարություն ԱԱԾ-ն արտատպել է Փաշինյանի խոսնակի տեքստը. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ 2,5 տարում փլուզվեց 25 տարվա սարքածը Արցախում տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով զինծառայողներ են զոհվել Արթուր Վանեցյանն Արթուր Բաղդասարյանի հետ երբեւէ չի հանդիպել. «Հայրենիք» Ողջերին խնդրում եմ` երբեք տղերքից ոչ մեկի կորուստը անտեղի չհամարեք. Դավիթ Ամալյան Վիտալի Բալասանյանը նշանակվել է Ուրեմն դավադրությունը եղել է ներսից. Նորմալ երկրներում դավաճաններին դատում էին, կախաղան էին հանում, գնդակահարում էին ԱԱԾ, դուք երկրի, ՀՀ քաղաքացու անվտանգություն ապահովող կառո՞ւյց եք, թե՞ Նիկոլի կլոունադան եք ապահովում Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցան խիստ տարօրինակ և առայժմ անբացատրելի իրադարձություններ. դավաճանը արեց հետևյալ հայտարարությունը Դավիթ Տոնոյանը Վիեննայում է. Փաշինյանն է կազմակերպել Ուղիղ մեկ տարի առաջ, երբ Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի, մեր «գերագույնը» այ էս տեսակ խեղկատակությամբ էր զբաղված. Տեսանյութ Մտավորականությունը զայրացած է Հազարավոր կյանքեր խժռած Նիկոլին չգիտես ինչու ոչ ոք չի անվանում «Նիկոլ-մարդասպան» Ես սխալվել եմ. Քրիստ Մանարյան Օրվա կադր․ Ստեփանակերտ․․․ մեր օրեր․ Փաշինյանի գիրքը նետել են աղբամանը Թուրքերի հաջորդ քայլը. Ռոբերտ Քոչարյանը զգուշացնում էր (video) Գագիկ Սուրենյանը դեկտեմբեր ամսվա եղանակի մասին Ոստիկանը թուրք է եւ մարդասպան Թուրքերին սիրող-ներողներից մեկը՝ Մարինա Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը: ԹԵՄԱ՝ արցախյան պատերազմ. գերիներ. Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ: Դեկտեմբերի 2-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը: Թեմա` Վոլոդյա Հովհաննիսյանը եղել է Սիսիական ջոկատի խմբում, կներկայացնի ռազմաճակատում տեղի ունեցած գործողություններից մանրամասներ Դեկտեմբերի 2-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը Թեմա` բողոքի ակցիաներ` վարչապետի հրաժարականի պահանջ, ռազմագերիների և անհետ կորած զինվորների հարազատների բողոքները, ինչ քայլեր է արվում այս հարցով: հայկական հողերի հանձնումը Ադրբեջանին Դեկտեմբերի 2-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Թեմա` բողոքի ակցիաներ` վարչապետի հրաժարականի պահանջ, ռազմագերիների և անհետ կորած զինվորների հարազատների բողոքները, ինչ քայլեր է արվում այս հարցով: հայկական հողերի հանձնումը Ադրբեջանին Դեկտեմբերի 2-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը: Թեմա` բողոքի ակցիաներ` վարչապետի հրաժարականի պահանջ, ռազմագերիների և անհետ կորած զինվորների հարազատների բողոքները, ինչ քայլեր է արվում այս հարցով: հայկական հողերի հանձնումը Ադրբեջանին Դեկտեմբերի 2-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը: Թեմա` բողոքի ակցիաներ` վարչապետի հրաժարականի պահանջ, ռազմագերիների և անհետ կորած զինվորների հարազատների բողոքները, ինչ քայլեր է արվում այս հարցով: հայկական հողերի հանձնումը Ադրբեջանին: Վաղը՝ 10։30֊ից, անհետ կորած զինվորների հարազատները բողոքի ակցիա են նախաձեռնել Էջմիածնի զորամասի դիմաց (ասացին Էջմիածնի ավտոկայանի մոտ է. 34 անհետ կորածներն այդ զորամասից են) Հարգելի գործընկերներ, դեկտեմբերի 1-ին` ժամը 12։00-ին, «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբի հյուրն է լինելու հոգեբան Միհրդատ Մադաթյանը։ Ասուլիսի թեման՝ «Հետպատերազմյան մարտահրավերները՝ հոգեբանական տեսանկյունից»։ Հասցե՝ Արշակունյաց 2, «Տիգրան Մեծ» հրատարակչության շենք, 3-րդ հարկ, 312 սենյակ Դեկտեմբերի 1-ին, ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում տեղի կունենա քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի աշխատանքի և սոցիալական ապահովության նախկին նախարար Աղվան Վարդանյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսի թեման. «13 հարց և բացահայտում»: Հարգելի գործընկերներ, դուք կարող եք ներկա գտնվել Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում և հարցերն ուղղել անձամբ: Մուտքը՝ միայն դիմակներով: Ասուլիսը կհեռարձակվի Facebook–ի և Youtube–ի մեր էջերում: ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-ին` ժամը 12:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի ասուլիսը: Թեմա- Սննդամթերքի, մասնավորապես, մսամթերքի շուկայում իրականացվող վերահսկողական աշխատանքները: Հարգելի գործընկերներ, COVID-19 համավարակի տարածմամբ պայմանավորված, ասուլիսներն առայժմ անցկացվելու են առցանց ձևաչափով: Խնդրում ենք լրագրողներին չներկայանալ ասուլիսի վայր: Դուք կարող եք «Արմենպրես» լրատվական գործակալության՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջ...
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/hayeliclub