ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի․ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանո

1999-2001-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն Al Jazeera-ում հրապարակված «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի» վերտառությամբ հոդվածում գրում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ լճացած խաղաղ գործընթացը քաղաքական խոշոր իրադարձությունների ֆոնին, ինչպիսիք են՝ համավարակը, ԱՄՆ-ում կայանալիք ընտրությունները, ճգնաժամը` Բելառուսում, որոնք շեղել են ԵԱԿՀ Մինսկի խմբի երկրներին՝ Միացյալ Նահանգներին, Ռուսաստանին և Ֆրանսիային, հող են նախապատրաստել սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների բռնկման համար: Այս մասին գրում է tert.am-ը:

Քերի Քավանոյի խոսքով՝ «այսօր Հայաստանն ու Ադրբեջանը կանգնած են ռազմական գործողությունների կտրուկ սրման եզրին, որը կհանգեցնի մարդկային ավելի մեծ տառապանքների և արտաքին տերությունների զգալի ռազմական միջամտություն հրահրելու ռիսկերի»՝ պնդելով, որ թեև Ռուսաստանի և Թուրքիայի միջև խոշոր բախումը քիչ հավանական է, մտահոգություն կա, որ ԼՂ-ում, ինչպես Սիրիայում, այդ երկու երկրների միջև կարող է միջնորդավորված պայքար սկսվել։

Քավանոն ընդծում է, որ Ալիևը, Թուրքիայի աջակցությամբ, շարժվել է ռազմական լուծման՝ դիմագրավելով մարտական գործողությունները դադարեցնելու և բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու կոչերին։

«Նախագահ Ալիևը պետք է իմանա, որ ռազմական գործողությունները, թեև, հնարավոր է, քաղաքականապես ձեռնտու են երկրի ներսում կարճաժամկետ հեռանկարում, չեն հանգեցնի ոչ հայերի դուրսբերման ժամանակացույցին, ոչ էլ ներողությանը, էլ չենք խոսում խաղաղություն հաստատելու մասին։ Բանակցությունների հենց սկզբից պարզ էր, որ Լեռնային Ղարաբաղից զորքերի դուրսբերումը չի կարող տեղի ունենալ առանց տեղի՝ մեծամասնությամբ հայ բնակչության անվտանգության մասին համաձայնեցված դրույթների, ինչպես նաև տարածաշրջանի ապագա քաղաքական կարգավիճակի որոշման վերաբերյալ փոխադարձ համաձայնության»,- նշում է նա։

Նախկին համանախագահի հավաստմամբ՝ տարածաշրջանի համար խաղաղության ճանապարհն անցնում է դիվանագիտությամբ։ Խոսակցությունը, այլ ոչ թե մարտական գործողությունները հնարավորություն կտան կասնել կայուն կարգավորման։

«Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ՝ ես դրա ապացույցները տեսել եմ անձամբ։ Հայերի և ադրբեջանցիների միջև բանակցությունների հիման վրա խաղաղության հասնելու համար անհրաժեշտ են երեք տարբեր բաղադրիչներ. առաջնորդների՝ փոխզիջումային լուծման վրա համատեղ աշխատելու պատրաստակամություն, նման կարգավորման մշակման հարցում միջազգային աջակցություն և դրա հետագա իրականացում, ինչպես նաև տեղի բնակչության նախապատրաստումը նման փոխզիջման ընդունմանը»,- նշում է նա՝ հավելելով, որ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է իսկական փոխզիջում, որն իր հետևից կբերի ցավոտ քաղաքական զիջումներ բոլոր կողմերից, և այդ հիմքի վրա բանակցություններ վարելու պատրաստակամություն։

Նրա խոսքով՝ «Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը լուծելը հեշտ չի լինի։ Դա հայ և ադրբեջանցի առաջնորդներից կպահանջի քաղաքական խիզախություն, որպեսզի վերջ դնեն ռազմական գործողություններին, հանձնառություն ստանձնեն բովանդակալից, փոխշահավետ բանակցություններ վարելու և իրենց ժողովուրդներին համոզելու համար, որ նման մոտեցումը կարող է ապահովել խաղաղություն, որին նրանք այդքան արժանի են»։

դիտվել է 346 անգամ
Լրահոս
Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո Պատգամավորներից մինչև ՊԵԿ օպերլիազորներ․ թանկարժեք ժամացույց հայտարարագրած պաշտոնյաները. «Հետք» Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» և «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. ՌԴ ԱԳՆ ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրո Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Խելքի աշաեցե՜ք. Նիկոլին սպասարկող և թուրքերին բացահայտ ծառայողի պահվածք դրսևորող սույն քայլիստ երեսփոխանը ուրիշների գործակալ լինելու մասին է խոսում... Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով Հայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք «Ջերմուկի» ապակյա շիշը կոտրվել է և դրա բեկորը դիպել է քաղաքացու աչքին Լարսը բաց է ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով Գողացել են «Գոյ» թատրոնի անձնակազմի սեփական գույքը Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն ռազմական է հռչակել օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Աբովյան քաղաքի մոտ բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Mercedes»-ը Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խnւլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես այդպես եք կարծում․ Սամսոնյանի բաց նամակը՝ ԱՄՆ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 29-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Մարտի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մարտի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը (Արդարադատության նախարարի նախկին տեղակալ) Մարտի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մարինա Խաչատրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Մարտի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մարտի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Մարտի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am