Ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման շուրջ աշխատանքները շարունակվում են․ Պեսկով
«Շարունակվում են աշխատանքները, որպեսզի դադարեցվեն մարտական գործողությունները Ղարաբաղյան հակամարտության գոտում՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Հիմնական աշխատանքները ընթանում են այն ուղղությամբ, որպեսզի դադարեցվեն մարտական գործողությունները եւ իրավիճակը բերվի քաղաքական-դիվանագիտական հուն։ Այլ բան ասել չեմ կարող»,- հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ի պատասխան այն հարցին, թե արդյոք Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները Մոսկվա են այցելելու՝ կոնսենսուս գտնելու համար։