Թուրքիան ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակիցն է. Դոմինիկ Ռաաբ
«Թուրքիան ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակիցն է և Միացյալ Թագավորության բարեկամը: Այսօր ես խոսեցի Արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ`քննարկելու Արևելյան Միջերկրական ծովում ընթացիկ լարվածությունը, Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը և Լիբիայում տիրող իրավիճակը թուլացնեկու անհրաժեշտությունը քննարկելու համար»,- Միացյալ Թագավորության առաջին պետքարտուղար, արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դոմինիկ Ռաաբը թվիթերյան իր էջում գրել է, որ երեկ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ։