«Եթե խոշոր խաղացողները չաջակցեն Էրդողանին, նա ստիպված կլինի դուրս գալ խաղից և Ալիևին մենակ թողնել»․ Ստանիսլավ Տարասով

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը կրկին անդրադարձել ԼՂ հակամարտությանը՝ ներկայացնելով իրավիճակի վերջին զարգացմումները, այս առնչությամբ քաղաքական գործիչների հայտարարությունները, ինչպես նաև հակամարտության հնարավոր լուծման հետագա սցենարները։

Կովկասագետ, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Տարասովը, խոսելով այժմ սրված հակամարտության մասին, նշում է, որ Ղարաբաղի անկախության ճանաչումը լիովին կփոխի իրավիճակը:

«Եթե Երևանը այս քայլին գնա, ապա Հայաստանը օրինական կերպով ռազմական բախման մեջ կմտնի այդ հողերն իր սեփականը համարող Ադրբեջանի հետ: Այս պարագայում հակամարտությունը կընդլայնվի․ այժմ այն սահմանափակվում է ԼՂ-ով, չնայած, որ որպես հայ-ադրբեջանական է դիտարկվում»,- նշել է կովկասագետը։

Տարասովը հավելել է նաև, որ քանի դեռ մարտերը շարունակվում են, վաղ է խոսել ապագա դիվանագիտական քայլերի մասին:

«Թուրքիան խոսում է «մինչև հաղթանակ» պատերազմի մասին՝ չնայած, որ նրանց՝ ըստ երևույթին, գործողություններ ծրագրող գլխավոր շտաբը բլիցկրիգի չի հասել։ Եթե ադրբեջանական բանակը Ստեփանակերտը գրաված լիներ, խոսակցությունն այլ կլիներ։ Բայց հակամարտությունը շարունակվում ու շարունակվում է։ Իսկ աշխարհում՝ հատկապես Եվրոպայում առավել մեծ աջակցություն Հայաստանն է վայելում։ Ուստի նրան և Լեռնային Ղարաբաղին զինված հակամարտության երկարաձգումը ձեռնտու է»,- պարզաբանել է Տարասովը և հավելել, որ ռազմական գործողությունների շրջաններից ստացված հաղորդագրությունները վկայում են, որ պատերազմը մոտ ապագայում չի ավարտվի։

Տարասովի կարծիքով՝ Ալիևը Անկարայի հետ համագործակցությամբ նեղացրել է շատ հարցերում խորամանկությունների գնալու իր հնարավորությունը :

«Էրդողանը արկածախնդրի դեռևս շատ բացասական կերպարով է հայտնի: Թուրքիան պատերազմում է Սիրիայում և Լիբիայում, երկար տարիներ բանակն անհաջող պայքար է մղել Մերձավոր Արևելքում փեշմերգայի՝ քրդական զինված խմբավորման դեմ․ չնայած քարոզչությանը՝ այն որևէ լուրջ հաղթանակ դեռևս չի արձանագրել: Իսկ այժմ, եթե աշխարհի խոշոր խաղացողները չաջակցեն Էրդողանին, ապա նա ստիպված կլինի դուրս գալ խաղից և Ալիևին մենակ թողնել։ Ժամանակին այլ ուղղություններով հաղթանակ տանելու համար Աթաթուրքը Մոսկվային է հանձնել Բաքուն, ուր Կարմիր բանակը մուտք է գործել առանց որևէ կրակոցի․ ուստի՝ Ալիևը պետք է պատրաստ լինի նաև այս սցենարին»,- կանխատեսում է փորձագետը:

Տարասովը նշում է նաև, որ տարածաշրջանում Անկարայի գործունեությունը քննադատում են ոչ միայն եվրոպական մայրաքաղաքները, այլև Թեհրանը: Պատմաբանը հիշեցնում է, որ այս հողերը ժամանակին Պարսկաստանի տիրապետության տակ են գտնվել և հնարավոր է, որ իսլամական պետությունն այժմ որոշի, որ դրանց նկատմամբ ինքն ավելի շատ իրավունքներ ունի, քան Թուրքիան:

Պատմաբանը կանխատեսում է, որ եթե Բաքվի ռազմական գործողությունները որևէ արդյունք չունենան, ապա կողմերին առաջակելու են Լեռնային Ղարաբաղը մանդատային տարածք հայտարարելու փոխզիջումային տարբերակը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Հոկտեմբերի 19-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 22 ինքնաթիռ, 200 անօդաչու թռչող սարք, 566 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 86 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 6259 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 729 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 36 քաղաքացիական անձ, վիրավորվել է 115 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։ Արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։ Ներկայացնում է tert.am

դիտվել է 495 անգամ
Լրահոս
Լկտիաբար խոսողնե՛ր, դե Ոսկեպարի սահմանին տեղափոխեք ձեր ընտանիքներին․ Ղալումյանը՝ պաշտոնյաներին (video) Բա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել, միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Երկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավ Ծախում ա Փաշինյանը մեզ․ թուրքերն էլ սրան մեծարում են․ մահապարտ (video) Պատմության այս մութ գլուխը հիշեցնում է մեզ խտրականության և բռնության դեմ պայքարելու մասին. Բելգիայի արտգործնախարար Այս պահին օրակարգ ենք ձևավորում և գնում առաջ․ Արտակ Զաքարյան. video Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ իրանագետ Սարսափելի իրականություն․ ի՞նչ է փոխանցել Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ընտանիքի անդամներին (video) Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, հերի՛ք եղավ․ Արաբոյի Մանվել (video) «Տեր եմ Սյունիքին, տեր եմ Տավուշին…»․կապանցի աղջիկը հուզվեց Աննա Հակոբյանի քմծիծաղը, երբ քաղաքացիները վանկարկում են «Նիկոլ հողատու», «Նիկոլ թուրք» (video) Ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում. video Ծիծեռնակաբերդի երթը՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների. video Իրենց կուռքի ստեղծած կանալիզացիոն համակարգն արդեն error է տվել. դագաղները այլևս թռչող բումերանգներ են. Զոհրաբյան «Ի՞նչ պարտվել, մեր բանակը չի պարտվել, գիտե՞ք՝ ինչ սխրանքներ են գործել տղաները». video «Էդ սյունը կկոխեն մի լավ տեղ» Բագրատյանը՝ Փաշինյանի հրապարակած լուսանկարի մասին. video Ինչպես են Աննա Հակոբյանին քաղաքացիները վանկարկելով ստորացնում և հեռացնում Ծիծեռնակաբերդից. video Բագրատաշենում երեկ 13 անձ է բերման ենթարկվել, որոնցից 5-ը ձերբակալված է Մի օր էլ տանից դուրս կգաք ու երբ հետ գաք տուն չեք կարողանա մտնել, հանձնած կլինի. իրավապաշտպան Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին. քաղաքագետ Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am