Արմեն Դարբինյանի տխուր հեւհեւոցը

Արտախորհրդարանական մեկ տասնյակից ավել կուսակցություններ երկու օր առաջ հանդես եկան կառավարությանն ուղղված հայտարարությամբ, որով պահանջում են Հայաստանի կառավարությունից հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին։ Այդ մարմնինը պետք է ունենա որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություն։
Բացի այդ պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար կառավարությունից պահանջում են ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց:

Արտախորհրդարանականների հայտարարությունից անմիջապես հետո գործի դրվեց իշխանական ագիտպոլը, մեկը հայտարարեց, թե այսպիսով պետական հեղաշրջման փորձ է արվում, երկրորդը հայտարարեց, թե օրենքից դուրս առաջարկ է արվում, իսկ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը իշխանություններին քծնելու նոր ռեկորդ սահմանեց:

Նա թվիթերյան իր միկրոբլոգում գրել է. <>:

Իհարկե, կարելի է ըմբռնումով մոտենալ Դարբինյանի սթափ ինքնագնահատականին առ այն, որ ինքը դժվար թե կարողանա օգուտ տալ այն էլ պատերազմական իրավիճակում, սակայն հայտարարել, թե երկիրն ունի պատասխանատու ղեկավար, որը պետք է ինքնուրույն որոշում կայացնի՝ ում է ուզում լսել, ում ոչ, առնվազն էժանագին սոփեստություն է: Պատերազմի ժամանակ եւ այն էլ՝ մեր օրերի նոր սերնդի պատերազմի պարագայում երբեք հավելյալ ուժերը չեն խանգարում, կամ ինչպես հին ժողովրդական խոսքն է ասում՝ մեկ գլուխը լավ է, երկուսն ավելի լավ է: Բայց քանի որ այս մարդն իր առջեւ իշխանություններին անմնացորդ քծնելու նպատակ է դրել, անշեղորեն կյանքի է կոչում այդ նպատակը՝ երբեմն-երբեմն մոռանալով անցյալը, անգամ այն դրվագը, թե ինչպես էր ողջունում Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետ վարչապետ դառնալու որոշումը:
Անշուշտ, տեղ-տեղ խաբս է տալիս եւ անշառ հարցերում քննադատում իշխանություններին՝ թերեւս այն հաշվարկով, որ փրկի դեմքը վերջնական խայտառակությունից, լիբերալի իր դիմակը դեռ երկար կրելու հնարավորություն ունենա, բայց մեծ հաշվով գործ ունենք մի մարդու հետ, ով կրնկակոխ հետեւում է վարչապետին եւ զբաղվում նրան փիառով, նա մարդ է, ով սեռափոխված Մել Դալուզյանին հրապարակային պաշտպանություն է հայտնել՝ երկրորդելով Նիկոլ Փաշինյանին: Ուստի ճիշտ կլինի նախապես իր բացարկի համար շնորհակալություն հայտնել պարոն Դարբինյանին

Անի Սահակյան

դիտվել է 5341 անգամ
Լրահոս
Փաշինյանը բացառապես թուրքական նարատիվներ է հնչեցնում. Վադիմ Արությունով Մանրամասներ․ ի՞նչ է կատարվում այս պահին Տավուշում Առաջին պաշտպանական բնագիծն ամբողջովին տրվում է Ադրբեջանին. ռազմական փորձագետ. «Հրապարակ» Չէի ուզի, որ գերագնահատենք տեղի ունեցածը. Նիկոլ Փաշինյան Տավուշի մարզպետը պահանջեց լրագրողներից չլուսաբանել հանդիպումը Ինչպես են ադրբեջանցիները տոնում ՀՀ իշխանությունների հերթական հանձնողական որոշումը ՔՊ-ական կապիտուլյանտներ, Գրանադայից հետո գոռում էիք, թե անկլավները հանձնելու հարց չկա, բա սա ի՞նչ է. Շարմազանով Ինչպես թրջվածը չի վախենում անձրևից, այնպես էլ կապիտուլյանտներն են գովերգում նոր կապիտուլյացիան. Արտակ Զաքարյան Գյուղերը տվեց․ հենց հիմա Նիկոլը, ՔՊ-ն ու Ադրբեջանը տոնում են իրենց հաղթանակը․ Արա Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանը գնում է այս ծայրահեղ քայլին, որովհետև նրա մեջքին այդպես էլ հայկական պետությունը չկանգնեց. Հովհաննես Ավետիսյան Հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո Ջիլիզայի վարչական տարածքները, հետո ապրիլի 24-ն աշխատանքային օր դարձնելը, հետո… . Էդգար Էլբակյան Իրանի դեսպանի արձագանքը՝ Տավուշի գյուղերը ադրբեջանցիներին հանձնելու որոշմանը (video) Տավուշի թեման նույն Արցախի թեման է, բայց այդ մասին զգուշացնողներին «քացու տակ էին գցում»․ Տիգրան Աբրահամյան «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան դատի է տվել Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ Դուք վիժվածքից էլ ավել եք․ դե փորձե՛ք բոլորիս կալանավորել․ Աշոտ Անդրեասյան (video) Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել Նիկոլը յուրաքանչյուրիս համար պատրաստել է այս սարսափելի տառապանքները․ Աննա Մկրտչյան (video) Արցախի վերնախավը հավաքվել էր Խուճապ էր, բոլորը լացում, գոռում էին. Աբու Դաբի-Երևան չվերթի կայծակնահարված օդանավի ուղեւորը մանրամասներ է պատմում Փաշինյա՛ն, հա՛, դու վախենում ես, դրա համար էլ այս մարդկանց պահում ես բանտերում․ ակցիա Երևանում (video) Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից «Կիրանցի դպրոցից 50 մետրի վրա են ուզում Ռամիլ Սաֆարովներին բերել» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am