Բոլորս պետք է կանգնենք մեր երկրի, մեր բանակի կողքին. Ալբերտ Հովհաննիսյանի հայր՝ Արտակ Հովհհանիսյան (video)
Սիրելի հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայեր, իմ կոչը այն է, որ բոլորս պետք է կանգնենք մեր երկրի, մեր բանակի կողքին և պետք է ամեն կերպ օգնենք, որպեսզի մեր երեխաները ոչ թե լինեն նահատակված հերոսներ, այլ կենդանի հերոսներ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Արիության մեդալով հետմահու պարգեվատրված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը` Արտակ Հովհաննիսյանը:
«Իմ կոչը նրանում է, որ բոլոր այն կարող մարդիկ, ովքեր կարող են ինչ-որ կերպ աջակցել մեր բանակին, երկրին, հիմնադրամին կատարեն դրանք։ Բարձր հայրենասիրական երաժշտություն լսելով կամ քաղաքում պտտվելով մենք չենք օգնում, չենք օգևորում մեր զինվորներին։ Բոլորս պարտավոր ենք մեր զինվորների կողքին լինելու»,- ասաց նա։