Հոկտեմբերի 19-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ, որի ընթացքում որոշում է կայացվել, որ «ԱՐՄՆՅՈՒԶ» հեռուսաընկերությամբ հեռարձակվող «Հայելու առաջ» հաղորդումը 30 օր եթերում չի լինի:
Որոշման մեջ մասնավորապես ասված է.
«Հաշվի առնելով այն փաստը, որ Օրենքով սահմանված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելու արգելքը, իսկ Հեռարձակողների կողմից «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ընթացքում չեն պահպանվել այդ դրույթների պահպանումը, Հանձնաժողովը որոշում է կայացրել կասեցնել «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների լիցենզիայի գործողությունը՝ «Հայելու առաջ» տեսալսողական հաղորդման մասով՝ 30 օր ժամկետով»:
«Եվրոպայի հայկական միությունների ֆորումի» նախագահ Աշոտ Գրիգորյանի խոսքով՝ ում հետ զրուցել ենք թեմայի շուրջ, իշխանություններն այսպիսի քայլերի համար պատասխան են տալու: «Եթե մեր իշխանությունները կարծում են, որ մեր ձայնը լսելի չդարձնելով օգուտ են տալու մեր ազգին,ապա ես շատ խիստ իրենց պետք է վշտացնեմ, որովհետև իրենք չեն կարողանում հասկանալ, որ մեր քննադատությունն իրենց միայն կարող է օգնել: Եթե իրենք փակում են հաղորդումներ, որտեղ քննադատություն է հնչում իրենց հասցեին, ապա պիտի ասեմ, որ դրա համար իրենք պատասխան են տալու: Իրենք ամբողջովին թույնով են լցված Անժելա Թովմասյանի նկատմամբ, որովհետև նրա եթերում հաճախ լսելի է եղել քննադատական խոսքը: Նորից կրկնեմ՝ հարգելիներս հիշե՛ք՝ ինչքան Դուք այսօր սխալ գործեք, ավելի խիստ եք պատժվելու ազգային ուժերի կողմից:
Հունվարի 20-ին` ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը
Թեմա` ներքաղաքական իրավիճակը հայստանում:
Հունվարի 20-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հակոբ Ավետիքյանը:
Թեմա` վերջին սկանդալային բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի վերջին սկանդալային բացահայտումների հետքերով, ինչպես է հանձնվում Արցախը, ինչպես են դատում Արցախն ազատագրողին:
Հունվարի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը
Թեմա` Մ. Մինասյանի բացահայտումները, Փաշինյան ընտանիքի վոյաժները Ռուսատանում, վերջին սկանդալային բացահայտումները, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի:
Հունվարի 20-ին` ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյան
Թեմա` Մ. Մինասյանի բացահայտումները Արարատ Միրզոյանի մասին, գերիների հարցը, ՀՀ կազմաքանդում, ինչ դավաճանական և դավադիր ծրագիր է մշակված ընդդեմ երկրի, ինչպես է հանձնվում Արցախը, Ինչպես են դատում Արցախն ազատագրողին:
Հունվարի 20-ին՝ ժամը 13:00-ին, Մեդիա կենտրոնը կանցկացնի քննարկում «Ի՞նչ հետևանքներ կունենա ԱԱՀ արտոնության վերացումն առողջապահության ոլորտում» թեմայով:
Ուշադրություն։ Քննարկումը անցկացվելու Մեդիա կենտրոնի սրահում (Սարյան 12, 3-րդ հարկ)
ՀՈՒՆՎԱՐԻ 20-ին` ժամը 11:00-ին, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի կունենա ՊԵԿ-ի Հետբացթողումային հսկողույթան վարչության պետ Արմեն Սաֆարյանի ասուլիսը:
Թեմա- Հետբացթողումային հսկողության ուղղությամբ 2020 թվականի կատարված աշխատանքները, առաջիկա անելիքները:
Հունվարի 20-ին՝ 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը:
ԹԵՄԱ՝ Ադրբեջանի անվտանգության խորհուրդը քննարկել է Հայաստանի նկատմամբ տեղեկատվական-հոգեբանական եւ ռազմական առաջիկա պլանները. փորձագետը տեղեկություններ ունի Ադրբեջանի կառավարությունում քննարկվող ծրագրերի մասին:
Հունվարի 19-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է իրանագետ Վարդան Ոսկանյանը: ԹԵՄԱ՝ դիտարկումներ Իրանի շուրջ հնարավոր զարգացումների և տարածաշրջանային գործընթացների մասին:
«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս «Բաքվում Հայոց ցեղասպանության 31–րդ տարելիցը և Արցախյան 3–րդ պատերազմը. պատճառահետևանքային կապ» թեմայով
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Երեքշաբթի` հունվարի 19–ին, ժամը 13։00–ին «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում տեղի կունենա ասուլիս «Բաքվում Հայոց ցեղասպանության 31–րդ տարելիցը և Արցախյան 3–րդ պատերազմը. պատճառահետևանքային կապ» թեմայով։
Հունվարի 19-ին ժամը 12:00-ին, տեղի կունենա «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի մամլո ասուլիսը:
Ասուլիսը տեղի կունենա Gallup International Association-ի գրասենյակում` Բաղրամյան 2, բն. 28 հասցեում: