Անժելա Թովմասյանի նկատմամբ կա քաղաքական պատվեր. Զարուհի Փոստանջյան

Հոկտեմբերի 19-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ, որի ընթացքում որոշում է կայացվել, որ «ԱՐՄՆՅՈՒԶ» հեռուսաընկերությամբ հեռարձակվող «Հայելու առաջ» հաղորդումը 30 օր եթերում չի լինի:

Որոշման մեջ մասնավորապես ասված է.

«Հաշվի առնելով այն փաստը, որ Օրենքով սահմանված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելու արգելքը, իսկ Հեռարձակողների կողմից «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ընթացքում չեն պահպանվել այդ դրույթների պահպանումը, Հանձնաժողովը որոշում է կայացրել կասեցնել «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների լիցենզիայի գործողությունը՝ «Հայելու առաջ» տեսալսողական հաղորդման մասով՝ 30 օր ժամկետով»:

Թեմայի շուրջ զրուցել ենք փաստաբան Զարուհի Փոստանջյանի հետ.«Օրենքներ, որոնք կիրառվում են խոսքի ազատության վերաբերյալ, դրանք չպետք է լինեն վերացական, պետք է պարունակեն հստակ որոշակիություն, տվյալ պարագայում հստակ որոշակիությունը գոյություն չունի: Փաստացի փակվել է հաղորդում, մինչդեռ այն բոլոր լրատվամիջոցները, որոնք նույնպես քննադատում են, բայց դրա հետ մեկտեղ շողոքորթում այս կառավարությանն, այդ հաղորդումները, չգիտես ինչու, հեռարձակվում են: Տեսեք՝ մի քանի օնլայն լրատվամիջոցներում ևս լսում ենք քննադատություն կառավարության հասցեին, բայց այդ լրատվամիջոցների հաղորդումները անխափան աշխատում են: Միանշանակ, այստեղ տեսնում ենք՝ կա քաղաքական պատվեր տիկին Անժելա Թովմասյանի նկատմամբ՝ սկսած՝ անցած տարվա հոկտեմբերի 5-ի՝ «Հայելի ակումբի» վրա հարձակումից, հիշում ենք Անժելա Թովմասյանի եղբոր՝ Հրայր Թովմասյանի, վերջիններիս բարեկամների նկատմամբ իրականացվող հետապնդումները: Ռազմական դրության ժամանակ, երբ մարդիկ օգտվում են առիթից ու այսպիսի որոշակի սահմանափակումներ են մտցնում, դրանք պետք է բողոքարկման առարկա դառնան միջազգային կառույցներում, որպեսզի ապագայում այդ կառույցների միջոցով կարողանանք շտկել իրավիճակը: Մենք չենք ակնկալում, որ այս պատերազմը շուտ կավարտվի, ուրեմն ստացվում է՝ այս ընթացքում խոսքի ազատությունը ոտնահարվելու է:

Անի Սահակյան 

դիտվել է 2986 անգամ
Լրահոս
Էրդողանի ու Ալիևի «կոկորդիլոսի արցունքներին» չհավատաք, հարձակում լինելու է Ադրբեջանի հարձակումից հետո առաջին աղմկահարույց ձերբակալությունը Նրանց հաջորդ թիրախը մեր ու ձեր տներն են․ Եթե չկարողանանք Հայաստանում ձևավորել հայկական պետական իշխանություն, բոլորիս սպառնում է Արցախի հայերի ճակատագիրը ՈՉ ԹԵ ՔԱՂԱՔԱԳԵՏ, ԱՅԼ ՔԱՂԱՔԱԱԳԵՆՏ Ժամը 18։00-ի դրությամբ՝ ԼՂ-ից ՀՀ է տեղափոխվել 53,629 անձ, հաշվառում է ստացել 35,491 անձ Մեծ խնդրանք բոլորին․ Ադրբեջանական անցակետով շարժերի վերաբերյալ պետք է շատ զգույշ լինել Ռուբեն Վարդանյանի առևանգման գործով պատրաստվում ենք դիմել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Ղարաբաղի հայերը «կունենան նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի մյուս ազգային փոքրամասնությունները». Ալիև «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը միջազգային հանրությունից պահանջում է պատասխանատվության կոչել Ադրբեջանին «Թուրքիան ավարտել է «Siper 2» հակաօդային հրթիռի փորձարկումը». չինական լրատվամիջոց Ադրբեջանցիները` Գեբելսի հետնորդները Նիկոլն ու իր թիմակիցները 44-օրյա պատերազմից հետո ջանադրաբար ապացուցում են, որ ադրբեջանցիները "դեբիլ" են, որին միայն հավատում են իրենց կողմնակիցները... Լավրովը Հայաստանի ղեկավարությանը կոչ է արել հիշել ԱՄՆ-ին ապավինած երկրների աննախանձելի ճակատագրի մասին «Ժողինստիտուտում» դասավանդելու նոր առարկա են մտցրել՝ «Ինչպես սուպերմարկետից գողանալ և չբռնվել» Սրա ու սրա նմանների երազանքը ոչ թե անկախ Հայաստանն է... Նուբար Աֆեյանը կոչ է անում պաշտպանել Ռուբեն Վարդանյանին Ինչ է խոսել Արարատ Միրզոյանը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ Խստորեն դատապարտում ենք Հանրային հեռուստաընկերության գործելաոճը․ ՀԺՄ Հայաստանը որոշել է ՀԱՊԿ-ում դեսպան չնշանակել. Factor.am ՀՀ-ի արժանապատվության հարցն է գերությունից ազատել ՀՀ բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանին․ Նորիկյան Պայթյունի վայրից հայտնաբերվել է անձնական իրերի նոր խմբաքանակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 28-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վարդուհի Գևորգյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նանե Սիմոնյանը Սեպտեմբերի 28-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նանե Սիմոնյանը Սեպտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Սեպտեմբերի 27-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Սեպտեմբերի 27-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 27-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 27-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am